Էդուարդ Կրավցովըʽ 52կգ քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանի մարզիչը, խոսել է իրենց՝ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում սպասելիքների ու նպատակների մասին՝ շեշտելով, որ Ալոյանը նվազագույնը պետք է հասնի Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Նշենք, որ Ալոյանի առաջին մրցակիցը կլինի Ջեքսոն Դարեն Վուդս – Սամիր Բրահիմ զույգի հաղթողը:
«Վիճակահանությունն ամբողջությամբ նորմալ անցավ, և հիմա մեր առաջադրանքն է լավ հանդես գալ ու, հետևաբար, հաղթել: Նվազագույն արդյունքը՝ եզրափակիչ դուրս գալ: Կիսաեզրափակչում Միշայի մրցակիցը հավանաբար կլինի կաˊմ ուզբեկ Լատիպովան, կաˊմ իտալացի Պիկարդին, կաˊմ մոնղոլ Նյամբարայան: Ալժիրի ներկայացուցչին (Բրահիմ-խմբ.) Միշան վաղուց է ծանոթ՝ Սերբիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարից: Եթե նրա հետ հանդիպի ու մրցավարները «չօգնեն» Միշային, ապա մենք անպայման կհաղթենք: Ավստրալացուն մենք դեռ ծանոթ չենք. առաջիկա պայքարում կտեսնենք:
Մենք հիմա հանգիստ պատրաստվում ենք մենամարտին, որը նախատեսված է անցկացնել օգոստոսի 3-ին: Ռուսաստանի ֆեդերացիան մեզ համար լավ մարզասրահ է վարձել, և մենք լավ մարզվում ենք: Նրանք այսպիսի պայմաններն ստեղծել են այն բանի համար, որ մենք ավելի լավ պատրաստված լինենք, քան մեկ ուրիշ թիմ: Ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստականության տեսանկյունից Միշան լավ վիճակում է»: