30-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր առաջին խաղն անցկացրեց ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը:
Հավասար պայքարում անցած առաջին քառորդից հետո ԱՄՆ-ի հավաքականը կարողացավ տիրել նախաձեռնությանը և 30-րդ րոպեին ուներ 27 միավորի առավելություն: Ի վերջո, ԱՄՆ-ի ընտրանին 98:71 հաշվով հաղթանակ տարավ, իսկ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող Քևին Դյուրանթը վաստակեց 22 միավոր:
ԱՄՆ – Ֆրանսիա` 98:71: