Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունեն 4,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան) եւ Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա): Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը: