Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ ժամը 10.00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց, իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 37 TT 077 համարանիշի և «ԳԱԶ 31» մակնիշի 32 ՏՕ 270 համարանիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










































