Անգլիական «Տոտենհեմ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն ընդգծել է, որ «Տոտենհեմ»-ում թիմի ոգին ավելի բարձր է, քան «Չելսի»-ում էր: Հիշեցնենք, որ «Տոտենհեմ»-ի ղեկը ստանձնելուց առաջ նա մարզում էր լոնդոնյան «Չելսի»-ն:
«Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներն ամբողջությամբ տրվում են գործին: Ինձ շատ հաճելի է, երբ նայում եմ խաղացողների աչքերին ու այնտեղ տեսնում եմ կրակ, խաղալու մեծ տենչ: Այս թիմի մակարդակը շատ բարձր է: Անցյալ տարի ամեն ինչ այլ էր»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:








































