Իտալական «Նապոլի»-ի դարպասապահ ու ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մորգան դե Սանկտիսը երկարաձգում է պայմանագիրը ակումբի հետ, այս մասին հաղորդում է Tmw-ն:
Ըստ ֆուտբոլիստի գործակալի` պայմանագրի ստորագրմանը մնում է միայն մի քանի մանր հարցերի լուծում, և այժմ կողմերը զբաղված են հենց այդ պայմանների քննարկմամբ:
Մորգան դե Սանկտիսը «Նապոլի»-ին միացել է 2009 թվականին ու թիմի հետ անցկացրել է ավելի քան 100 հանդիպում:









































