Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի շրջանակներում Սարանսկի «Մորդովիա»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Կրասնոդարի «Կուբան»-ի հարձակվող Մարկոս Պիզելին հայտնել է, որ իր համար հաճելի էր խաղալ` գիտակցելով, որ մարզադաշտում ներկա է Ֆաբիո Կապելոն:
«Առաջին խաղակեսում մենք մի քանի անգամ մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն ունեինք, սակայն «Մորդովիա»-ի դարպասապահը փրկեց իր թիմը: Մենք գիտակցում էինք, որ 2-րդ խաղակեսում «Մորդովիա»-ն հակագրոհներ է կազմակերպելու, և ոչ այնքան դիտարժան ֆուտբոլ սկսվեց: Իհարկե, հաղթանակը շատ կարևոր էր, քանի որ մենք պարտություն էինք կրել արտագնա նախորդ հանդիպմանը:
Անչափ կարևոր էր Ֆաբիո Կապելոյի ներկայությունը: Նա իսկապես ֆուտբոլի լեգենդ է: Ինձ համար հաճելի էր խաղալ` իմանալով, որ Ֆաբիոն հետևում է իմ խաղին: Իսկ հանդիպման ավարտից հետո Կապելոն շնորհավորեց մեզ: Նա ասաց, որ մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք»,- Rusfootball.info-ի փոխանցմամբ` ասել է Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկուն:





































