«Կոլումբուս Քրու»-ն պայմանագիր է ստորագրել Ֆեդերիկո Իգուաինի հետ:
Արգենտինացի Ֆեդերիկոն՝ Գոնսալո Իգուաինի ավագ եղբայրը, խաղում էր արգենտինական «Աթլետիկո Կոլոն»-ում: Այնտեղ նա անցկացրել է 62 խաղ՝ խփելով տասը գոլ:
«Մենք երկար ժամանակ աչքի տակ էինք առել Իգուաինին: Նա շատ արագ հարձակվող է, որը շատ լավ ֆուտբոլ է խաղում: Նա շատ բազմակողմանի ֆուտբոլիստ է` կարող է խաղալ թեˊ որպես մաքուր հարձակվող, թեˊ որպես հետ քաշված հարձակվող»,- ասել է «Քրու»-ի գլխավոր մարզիչը:







































