Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Օլիմպիադան մեկնարկեց. Հաղթանակի սպասումներով… (լուսանկարներ)

Մեկնարկեցին Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերը: Հայ օլիմպիականները, որոնք Հայաստանի պատիվը կփորձեն բարձր պահել համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում, կազմ ու պատրաստ ժամանել են Լոնդոն: Կան կորուստներ, կան նաև խոստումնալից նորեկներ: Հայ մարզասերն ակնկալում է օլիմպիական ոսկիներ: Մեզ մնում է հուսալ և սպասել, որ հայ մարզիկները հաջող ելույթ կունենան, կբարձրանա Հայաստանի դրոշը, կհնչի հիմնը, կժպտա հայ մարզասերը:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը , ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), լողորդներ Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը և ծանրամարտիկներ Առաքել Միրզոյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ, պահեստային)£ Կանանց հավաքականում են՝ Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ), Իզաբելլա Յայլյանը (56 կգ, պահեստային):

Ժամանակացույց


Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը հետևյալն է (տեղական ժամանակով)՝ հուլիսի 28` Հովհաննես Դավթյան, ձյուդո (60 կգ, 09.30), Արթուր Դավթյան, մարմնամարզություն (11.00), Նորայր Բախտամյան, 10 մ. օդամղիչ ատրճանակ (12.00), Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ (մրցելույթի ժամը կպարզի վիճակահանությունը)£ Հուլիսի 29` Արմեն Նազարյան, ձյուդո (66 կգ, 09.30), Անահիտ Բարսեղյան, 100 մ. թիկնալող (10.00)£ Հուլիսի 31` Միքայել Քոլոյան, 100 մ. ազատ լողաոճ (10.00), Առաքել Միրզոյան, ծանրամարտ (69 կգ, 19.00)£ Օգոստոսի 1` Մելինե Դալուզյան, ծանրամարտ (60 կգ, 15.30), Տիգրան Մարտիրոսյան, ծանրամարտ (77 կգ, 19.00)£ Օգոստոսի 3` Արա Խաչատրյան, ծանրամարտ (85 կգ, 19.00), Վարդան Փահլևանյան և Արսեն Սարգսյան (երկուսն էլ հեռացատկ, 19.50)£ Օգոստոսի 4` Նորայր Վարդանյան, ծանրամարտ (94 կգ, 19.00)£ Օգոստոսի 5` Նորայր Բախտամյան, ատրճանակ` 50 մ. (09.00), Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ (74 կգ, 13.00), Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ (+75 կգ, 15.30)£ Օգոստոսի 6` Յուրի Պատրիկեև , հ/հ ըմբշամարտ, (գերծանր քաշ, 13.00)£ Օգոստոսի 7` Հովհաննես Վարդերեսյան (66 կգ) և Արթուր Ալեքսանյան (96 կգ, երկուսն էլ հ/հ ըմբշամարտ, 13.00)£ Օգոստոսի 8` Մելիք Ջանոյան, նիզակի նետում (19.05)£ Օգոստոսի 9` Քրիստինե Հարությունյան, նիզակի նետում (19.05)£ Օգոստոսի 10` Արման Երեմյան, թաեքվոնդո (80 կգ, 09.15), Միհրան Ջաբուրյան, ազատ ըմբշամարտ (55 կգ, 13.00)£ Օգոստոսի 11` Հաջիմուրադ Նուրմուհամեդով, ազատ ըմբշամարտ, 84 կգ (13.00)£ Օգոստոսի 12` Դավիթ Սաֆարյան, ազատ ըմբշամարտ, 66 կգ (08.00)£

Արտասովոր

Ռեկորդային թվով հեռուստալսարան

Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր` Լոնդոնում: Միջոցառումը հեռարձակվելու է ռեկորդային թվով լսարանի համար:

Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի աշխարհի խոշորագույն զանգերի ղողանջով, ապա, ավանդույթի համաձայն, բոլոր այն երկրները, որոնք մասնակցում են Օլիմպիադային, առանձին-առանձին կներկայանան միջոցառմանը:

Բացման արարողությունը հասանելի կլինի աշխարհի տարբեր ծայրերում՝ ապահովելով ռեկորդային թվով հեռուստալսարան: Բացումը կդիտեն շատ երկրների նախագահներ, պաշտոնատար անձինք: Պաշտոնական արարողության ցուցադրությունը վստահվել է հայտնի կինոռեժիսոր Դենի Բոյլին:

էկոլոգիապես մաքուր խաղակոշիկներ

Nike-ը Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի համար էկոլոգիապես մաքուր խաղակոշիկներ է արտադրել, որով խաղացողը ելույթ կունենա Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում: Nike GS խաղակոշիկները, ինչպես և Բրազիլիայի ազգային հավաքականի մարզաշապիկը, պատրաստվել են պոլիէթիլենի վերամշակված շշերից: 1 համազգեստի պատրաստման համար օգտագործվում է 13 շիշ: Նախագծի մեկնարկից հետո Nike ընկերությունը համազգեստի արտադրության նպատակով օգտագործել է 115 մլն շիշ: Nike GS խաղակոշիկները պատրաստվել են Իտալիայում և նախատեսված են այն ֆուտբոլիստների համար, ովքեր մեծ արագություն են զարգացնում խաղադաշտերում: Օգտագործված հատուկ տարրերի շնորհիվ խաղակոշիկները կշռում են ընդամենը 160 գրամ:

Լոնդոն ժամանեց հեծանիվով` 2 տարում

Ֆերմեր Չեն Գուանմինը 2 տարում Չինաստանի արևելքում գտնվող գյուղից 3 անիվ ունեցող հեծանիվով ժամանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք:

2012 թվականի օլիմպիական խաղերին այցելելու առաջարկը չինացին ստացել է 2008 թվականին` բրիտանական լրատվամիջոցների կողմից:

«Ես ցանկացա զգալ Օլիմպիական խաղերի ոգին և իմ հարգանքն արտահայտել Լոնդոն ժամանած մարզիկների նկատմամբ»,- ասել է Չենը:

Չինացին առաջին անգամ էլքել իր հարազատ գյուղը և դժվարին ճանապարհ է անցել. Թայլանդում նա ջրհեղեղից է փրկվել: Ֆերմերը եղել է 16 երկրներում, այդ թվում՝Իտալիայում, Պաղեստինում, Վիետնամում:

Երեք անիվ ունեցող հեծանիվի վրա փակցված են այն վայրերի լուսանկարները, որտեղ իր ճանապարհորդության ընթացքում եղել է Չենը: Ֆերմերին այնքան է ոգևորել իր ճանապարհորդությունը, որ նա որոշել է հեծանիվով ուղևորվել ԱՄՆ կամ Կանադա:

150,000 պահպանակ

Լոնդոնի Օլիմպիական խաղերն արդեն իսկ ռեկորդներ են գրանցում: Դրանցից ամենատարօրինակը մարզիկների համար նախատեսված պահպանակների քանակի ռեկորդն է: Կազմակերպիչները կբաժանեն 150,000 անվճար պահպանակ: Յուրաքանչյուր մարզիկ կստանա 15 պահպանակ: Նախկին ռեկորդը պատկանում է Պեկինի օլիմպիադային, որի ժամանակ բաժանվել է 100,000 պահպանակ: «Դյուրեքս» ընկերությունը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է լրացնել պահպանակների քանակը: Վերջին օրերին առաջիկա Օլիմպիական խաղերի ամենաքննարկվող հարցերից է սեքսը օլիմպիական գյուղում: Այս խոսակցությունները սկսվել են ԱՄՆ ֆուտբոլի կանանց հավաքականի դարպասապահ Հոուլ Սոլայի հայտարարությունից հետո, ով ասել է, որ օլիմպիական գյուղում սեքսն ամենուր է: Նշենք, որ 1988 թվականին Սեուլում կայացած օլիմպիադայի ժամանակ մարզիկներին բաժանվել է 8,500 պահպանակ, իսկ 4 տարի անց Բարսելոնայում` 50,000:

Մարմնավաճառները հսկողության տակ են առնվել

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները 18 ամսվա ընթացքում փակել են 18 հասարակաց տուն: «Ոստիկանները մեզ դուրս են հանում քաղաքից: Նրանք մեզ թույլ չեն տալիս հայտնվել Օլիմպիական մարզադաշտի հարակից տարածքում: Օլիմպիադան մեր կարիերայի գագաթնակետն է»,- պատմել է մարմնավաճառներից մեկը, ում վտարել են Լոնդոնից իր ծառայությունները փողոցում առաջարկելու համար: Նշենք, որ մարմնավաճառությունը Լոնդոնում օրինականացված է, բայց հասարակաց տների առկայությունը անօրինական է: «Մարմնավաճառները հնարավորություն կստանան սպասարկել իրենց հաճախորդներին, սակայն՝ ըստ կանոնադրության: Գոյություն ունեն հատուկ հեռախոսային գծեր, և աղջիկները կարող են գնալ հաճախորդի տուն»,- իրավիճակը մեկնաբանել է ոստիկաններից մեկը:

Ամենագեղեցիկ մարզուհին

Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ bleacherreport-ը հրապարակեց օլիմպիադայի 30 ամենագեղեցիկ մարզուհիների ցանկը, որոնք ներկայացնում են 30 տարբեր երկրներ: Առաջին տեղը զբաղեցրել է խորվաթ բասկետբոլիստուհի Անտոնիա Միշուրան: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Իռլանդիայի բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչ Քեթի Թեյլորը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի մարզուհի Ալեքս Մորգանը:

Պարգևավճարներ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (ՀԱՕԿ) Գագիկ Ծառուկյանը 700 հազար դոլար է խոստացել յուրաքանչյուր այն մարզիկին, ով օլիմպիական ոսկի կնվաճի Լոնդոնում: Պետական պարգևավճար է սահմանել նաև Հայաստանի կառավարությունը` 20-ական միլիոն դրամ` ոսկե, 15-ական միլիոն դրամ` արծաթե, և 10-ական միլիոն դրամ` բրոնզե մեդալակիրների համար:

Արգելված խթանիչներ

Հակադոպինգային միջազգային գործակալությունը (WADA) տարբեր մարզաձևերի 107 մարզիկների արգելել է մասնակցել Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերին: Այդ մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը: Խթանիչներ օգտագործած մարզիկների ցանկը Միջազգային օլիմպիական կոմիտեին է հանձնել գործակալության տնօրեն Ջոն Ֆեյհին: «Մարզիկները, որոնք օգտագործել են արգելված խթանիչներ, պետք է հասկանան, որ իրենց` հսկողներին խաբելու հնարավորությունները շատ քիչ են»,- հայտարարել է Ֆեյհին:

Հիշեցնենք, որ Կազանում անցած տարի անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ Էլեն Գրիգորյանի և Գևորիկ Պողոսյանի դոպինգ անալիզների դրական արդյունքները հաստատվել էին, և նրանք որակազրկվել էին: Ավելի վաղ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել էր այն ծանրորդների անունները, ովքեր արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են և մինչև 2015 թվականը չեն կարող մասնակցել միջազգային մրցաշարերի: Որակազրկվել էին նաև երկու հայ ծանրորդները` 94 կգ քաշային Գևորիկ Պողոսյանը և 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը:

Ուղերձ

Հայ Օլիմպիականներին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.
«Սիրելի՛ մարզիկներ և մարզիչներ, Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին:
Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:

Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների և մրցանակակիրների շարքը և ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում: Անձամբ եմ հետևելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին` ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը: Զինվենք համբերությամբ, հաղթանակների ակնկալիքով: Ձեզ բարի ճանապարհ և հաղթական վերադարձ»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: ՀՀ նախագահի պաշտոնական կայքից «Ժամանակը» տեղեկացավ, որ հուլիսի 27-ին Սերժ Սարգսյանը ներկա կլինի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղերձով հանդես է եկել նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Հարգելի՛ օլիմպիականներ, մարզիչներ , մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսևորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում և աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարևորությունը:

Սիրելի՛ մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում և սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի, Օրհներգի և Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով:
Նախորդ տարիների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր արժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը: Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին: Արդարացրեք սպասելիքները: Հաջողություն և հաղթանակ եմ մաղթում ձեզ»:

Photo taken on July 27, 2012 shows a general view of the Olympic stadium in London prior to the start of the opening ceremony of the London 2012 Olympic Games.

LONDON, ENGLAND - JULY 27:  Floating clouds are escorted through the stadium prior to the Opening Ceremony of the London 2012 Olympic Games at the Olympic Stadium on July 27, 2012 in London, England.

Artists perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors portraying the Queen and James Bond arrive via parachute after jumping from a helicopter during the opening ceremony of the London 2012 Olympic Games at the Olympic Stadium July 27, 2012.

Puppets enacting characters from British literature perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors representing Mary Poppins perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

A child jumps on a bed during a performance at the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors enact a performance representing Britain's National Health Service (NHS) during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors dressed as Mary Poppins perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

The Olympic rings light up the stadium during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

The Olympic rings light up the stadium during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

The Olympic rings are illuminated during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Spectators attend the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Britain's Queen Elizabeth II, center, the President of the International Olympic Committee Jacques Rogge, left, and Britain's Archbishop of Canterbury Rowan Williams, right, watch the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Fans watch the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Artists perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Fireworks illuminate the sky over the Tower Bridge and River Thames in London during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Smoke from fireworks surrounds the iconic Tower Bridge over the River Thames in central London, decorated with Olympic rings, during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Fireworks illuminate the sky over the Tower Bridge and River Thames in London during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Fans watch actors perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

An actor takes flight during a performance at the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors enact scenes out of British literature during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors perfrom during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Audience members holding LED panels light up the stadium during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actors take flight during a performance at the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London. 

Actors perform during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actor Rowan Atkinson performs during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Actor Rowan Atkinson performs during the Opening Ceremony at the 2012 Summer Olympics, Friday, July 27, 2012, in London.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում