Չնայած գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz (MB) ընկերությունը դեռ պաշտոնապես չի ներկայացրել իր ներկայացուցչական մոդելի` S class-ի նոր սրահի լուսանկարները, այնուամենայնիվ պապարացիների և հետախուզական լուսանկարների շնորհիվ դրանք հայտնվել են համացանցում:
Նախ՝ փոփոխության է ենթարկվել ղեկանիվը. նախկին քառաճաղ ղեկը փոխարինվել է երկճաղանի տարբերակով, ապա` ուշադրություն է գրավում գլխավոր հարթակին տեղադրված լայնէկրան դիսփլեյը, որը հավանաբար մասամբ սենսորային է լինելու: Հարթակի կողքին տեղադրված է ստեղնաշար, տրանսմիսսիայի համար պատասխանատու ռեժիմներ, շասսին կառավարող սարքավորումներ, ինչպես նաև մուլտիմեդիա համակարգ: Առաջին անգամ Mercedes S class-ի համար առաջարկվելու է չորսգլանային՝ բենզինի և դիզելի համար նախատեսված շարժիչների տարբերակներ: Ավտոմեքենան համալրվելու է նաև նոր համակարգով, որը տեսախցիկների և տեսածրիչի (սքաների) միջոցով նախապես նկատելու է ճանապարհների անհարթությունները:
Մյուս նորարարությունը վերաբերում է անվադողերի մոտ տեղադրված անվտանգության բարձիկներին, որոնք անխուսափելի ավտովթարի դեպքում բացվելով՝ նվազեցնելու են մեքենայի արագությունը: Նորացված Mercedes-Benz S class-ի վաճառքի մեկնարկը նախատեսված է 2013 թ.:















































