Թեթև աթլետիկայի ֆեդերացիաների համաշխարհային միությունը որոշում է կայացրել արգելված դեղամիջոցների օգտագործաման համար որակազրկել 3 մարզուհիների: Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Դոպինգ թեստերի անցկացման համար փորձանմուշները վերցվել են Հարավային Կորեայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:
Օլիմպիական խաղերին չեն կարողանա մասնակցել ուկրաինուհիներ Նատալյա Տոբիասը, Անտոնինա Եֆրեմովան և բուլղարացի Իննա Եֆտիմովան:
Ուկրաինացի մարզուհիների արյան մեջ հայտնաբերվել է սինթետիկ տեստոստերոն, իսկ բուլղարացի մարզուհու արյան մեջ` աճի սինթետիկ հորմոնի: Մարզուհիները որակազրկվել են մինչև 2014 թվականը: