Հարավային Կորեայի հավաքականի անդամ նետաձիգ Դոն Հյուն Իմը համաշխարհային ռեկորդ է սահմանել 2012 թվականի Օլիմպիադայի ժամանակ: Պաշտոնապես կույր ճանաչված մարզիկը վաստակել է 699 միավոր, ինչը 3 միավորով ավելի է իր նախկին ռեկորդից:
Նշենք, որ հարավկորեացի նետաձիգն ամբողջությամբ կույր չէ. նրա 1 աչքը տեսնում է նորմալ տեսողություն ունեցող անձի տեսողության 20 տոկոսը, իսկ մյուսը` 10 տոկոսը: Մարզիկը կարողանում է թիրախը տարբերել միայն գույներով: