Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտարարեց, որ իրեն չի ճնշում Յոհան Բլեյքից հնարավոր պարտության միտքը, և Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում հնարավոր պարտությունը չի հուսահատեցնի իրեն:
«Ես միշտ հանգիստ եմ վերաբերվում պարտություններին։ Ճնշում չեմ զգում օլիմպիադայից առաջ։ Ես չեմ մտածում հակառակորդներիս մասին և կենտրոնանում եմ միայն իմ ելույթների վրա։ Կյանքը պարտությամբ չի սահմանափակվում։ Որոշ ժամանակ առաջ ցավեր էի զգում մեջքի հատվածում, բայց այժմ ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է 25-ամյա մարզիկը: