Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժուան Լապորտան շարունակում է քննադատել ակումբի ներկայիս ղեկավարությանը:
Լապորտան ասել է, որ Ռոսելի ու նրա աշխատակազմի հաջողությունները մեծապես կապված են իր ու իր աշխատակազմի գործունեության հետ:
«Այն հաջողությունները, որոնք հիմա Ռոսելի թիմն է ունենում, կախված չեն իրենից, այլ մեր ունեցած գործունեության արդյունքն են: Եթե լսենք Ռոսելի խոսքերը նախկին «Բարսելոնա»-ի մասին ու համարենք դրանք ճիշտ, ապա ներկայումս չէինք կարող տեսնել այսպիսի «Բարսելոնա». կես տարում այդպես չեն կարող վերակենդանանալ: Մենք հեռացանք ակումբից ու ներկայիս ղեկավարությանը թողեցինք աշխարհի ամենահզոր «Բարսելոնա»-ն»:









































