Օլիմպիական կրակը ավարտում է «շրջագայությունը» Լոնդոնով: Հինգշաբթի օրն այն հասել է Բուքինգեմյան պալատ, որտեղ ջահակիրներին ընդունել են բրիտանական արքայական ընտանիքի անդամները` արքայազն Ուիլյամը` կնոջ հետ, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, ինչպես նաև արքայազն Հարրին:
Մարդկանց հոծ բազմությունը հետևում էր Օլիմպիական կրակի հերթափոխային վազքին, հատկապես կուտակումները մեծ էին Դաունինգ սթրիթում, որտեղ տեղակայված է վարչապետի նստավայրը:
Ուրբաթ օրը կավարտվի Օլիմպիական կրակի «շրջագայությունը» Թեմզայի վրա, որից հետո այն կհասնի Օլիմպիական մարզադաշտ, որտեղ էլ տեղի կունենա խաղերի բացման արարողությունը:
Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման մասին կհայտարարի Ելիզավետա 2-րդ թագուհին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ իրենց երկիրը պատրաստ է Լոնդոնում Օլիմպիական խաղերի անցկացմանը` ընդգծելով, որ իրենց առաջնային խնդիրը անվտանգության ապահովումն է:










































