Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հայաստան-ԱՄՆ շահերի համատեղում. ինչպե՞ս պիտի կասեցվի Ադրբեջանի զինումը Իսրայելի կողմից

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) փետրվարի 13-ին դիմել է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմատեխնիկական հարցերի բյուրո՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին պաշտոնապես դեմ հանդես գալ Իսրայելի կողմից Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ վաճառելու գործարքին:

Հայտնի է, որ «Երկաթե գմբեթը» ոչ թե զուտ իսրայելական, այլ իսրայելա-ամերիկյան համատեղ արտադրության զինատեսակ է, այս պաշտպանական համալիրի արտադրության մեջ օգտագործվում են նաև ամերիկյան ընկերությունների կողմից տրամադրված սարքավորումներ և տեխնոլոգիաներ: Եվ ահա Հայ դատը կոչ է անում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությանը հակազդել կամ թույլ չտալ այդ տեխնոլոգիաների փոխանցումը երրորդ պետությանը: Նամակում ընդգծվում է, որ իսրայելա-ադրբեջանական նման գործարքը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը՝ վնասելով Միացյալ Նահանգների շահերը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան, Ձեր գհահատմամբ՝ հնարավոր կլինի՞ կասեցնել «Երկաթե գմբեթի» վաճառքը Ադրբեջանին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների և ադրբեջանամետ լոբբիի մրցակցությունը, հրեական լոբբիի դերը: Ադրբեջանական կողմը կարո՞ղ է Իսրայելի հետ իր կապերի միջոցով համոզել ամերիկացիներին, որ սա ուղղված է Իրանի, ոչ թե Հայաստանի դեմ՝ օգտվելով Թրամփի և իր թիմակիցների ընդգծված հակաիրանական մոտեցումների հանգամանքից:

Եկեք հարցը երկու մասի բաժանենք: Սկսենք երկրորդ մասից: Թեև Թրամփը առայժմ Իրանի դեմ արտաքնապես այդպիսի հայտարարություններ է անում, ամեն դեպքում 100 տոկոսով չենք կարող ասել, որ այդ քաղաքականությունը հենց այդ չափով կիրառելու է Իրանի դեմ: Այդ ենթատեքստում պետք է նաև նայել՝ «Երկաթե գմբեթը» տրամադրվում է Իրանի դեմ, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, եթե Իրանը ընկալի, որ դա իր դեմ է տրամադրվում, շատ լավ է: Ինքը պետք է դա անի: Բայց ասեմ, որ Իրանի հարցում մի քիչ վերապահումներ ունեմ: Ինձ թվում է, որ Միացյալ Նահանգները քաղաքականության նոր շերտ է ձևավորում Իրանի հետ, դրա համար է այդ հայտարարություններն անում, այսինքն՝ բալանս է որոնում, և տեսնում եք՝ Իրանի առաջնորդներն էլ ինչ դաժանությամբ են հակադարձում Թրամփին: Կարծում եմ, որ երկուսն էլ պատրաստ չեն մինչև վերջ գնալու, բայց միանշանակ է, որ շահերի համատեղման նոր որոնում է ընթանում, որովհետև ամերիկյան նոր վարչակազմը, ըստ էության, կարծում է, որ այդ հարաբերությունները, մեղմ ասած, համապատասխան չեն Միացյալ Նահանգների ազգային շահերին: Բայց դա ամենևին էլ չի ազատում Իրանին այն մտահոգությունից, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին իր դեմ: Մենք՝ հայերս, որպես էմոցիոնալ և քաղաքականությունից երկար ժամանակ դուրս եկած ժողովուրդ, ինչ անում են Ադրբեջանի հանդեպ՝ անմիջապես վերագրում ենք մեզ: Մեր բաժինը կա, բայց կարծում եմ՝ ամբողջովին մեր դեմ չէ: Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իրանի հանդեպ և Իսրայելի քաղաքականությունը Իրանի հանդեպ տարբեր բաներ են, բայց Իսրայելը երևի հրեական լոբբիի միջոցով կուզենա, որ նոր վարչակազմը ուղղակիորեն որդեգրի իրենց տեսակետը, բայց դժվարանում եմ ասել՝ որքանո՞վ է դա հնարավոր: Կասկածում եմ: Մենք սովորություն ունենք Ամերիկան նույնացնել Իսրայելի հետ և Ամերիկան դիտել՝ որպես Իսրայելի կամակատար, որը անհեթեթություն է:

Մի ուրիշ հարց կա. որ ասում եք՝ հրեական և հայկական լոբբիստական խմբերը շահերի տարբերությունով են աշխատում, ենթադրում եմ, որ նրանք կարող են նաև համագործակցել Միացյալ Նահանգներում, և այդ ճանապարհով հրեաներին պարտավորեցնեն Իսրայելի վրա ճնշում գործադրել: Կլինի, թե չէ, կտեսնենք դա, որովհետև եթե հայկական կազմակերպությունները սկսել են դա, շատ լավ է, միանշանակ ողջունելի է, բայց այդ հարցը պիտի եվրոպական կառույցներն էլ անեն: Դրա մեջ անպայման պիտի աշխատեցվի երկրորդ թեզիսը՝ ցեղասպանության փաստը՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման միջոց: Եվրոպան շատ ավելի լավ է հասկանում դա: Եվրոպան փրկեց հրեաներին և այսօր շատ ավելի բարյացկամ է հրեաների նկատմամբ, որովհետև Հոլոքոստ է եղել: Այդ զուգահեռները անընդհատ պիտի տարվեն: Դուք՝ Հոլոքստից ազատվածներդ, հիմա նոր «հոլոքո՞ստ» եք կազմակերպում: Եվ ոչ մի կերպ այդ զենքի մատակարարումը Իսրայելի կողմից բացատրելի չէ: Իսրայելը, ինչքան էլ ուզում է՝ «ռեալ պոլիտիկի» գնա, չի կարող ազատվել բարոյական պատասխանատվությունից Հոլոքոստի պարագայով և Արմենոցիդի մեջ հրեական հատվածի խաղացած մութ դերից, այնպես որ իրեն պիտի օգտագործեն:

– Կանխատեսում անելու համար երևի թե, նախ, պիտի հասկանանք, թե ո՞րը կարող է ավելի ծանրակշիռ լինել Միացյալ Նահանգների համար, Հայ Դատի բերած փաստարկը, թե տվյալ զինատեսակի վաճառքը Ադրբեջանին վնաս է ԱՄՆ-ի շահերին, և նման հայտարարություն Պետքարտուղար Թիլերսոնը արել է, թե՞ Ադրբեջանի ենթադրյալ փաստարկը, որ սա ուղղված է Իրանի դեմ:

– Ճնշումը, ոչ թե պիտի թույլ չտա, այլ ուղղակի ճնշում պիտի գործադրի, որովհետև այդ պարագայում Միացյալ Նահանգները վերջնականորեն տարածաշրջանում դուրս է գալիս ոչ միայն որպես Արաբական աշխարհի հակառակորդ ուժ, մանավանդ Ռուսաստանի բարեկամ խաղալու ֆոնի վրա, այլև հակաիրանական ուժ է դառնում, նաև հայկական շահերն են ոտնահարվում: Հիմա մի բան կա, որը հայկական լոբբին պետք է անի: Կարծում եմ՝ կհասկանան ու կանեն: Հենց հիմա Հայաստան-ԱՄՆ շահերի ու քաղաքականության համատեղումն է: Եթե արել են՝ լավ է: Հիշո՞ւմ եք, մտավախություն ունեինք, որ Թրամփը կհամաձայնվի Հարավային Կովկասը՝ որպես ռուսական ազդեցության գոտի թողնելուն: Եթե ամերիկացիները հայտարարում են, որ ձեռնտու չէ, դա նշանակում է՝ այնքան էլ համաձայն չեն, որ Ռուսաստանը դառնա Այսրկովկասի հիմնական դերակատար:

Հիմա հաջորդ քայլը պիտի արվի՝ այդ բոլորը պիտի օգտագործվի մեր կողմից Միացյալ Նահանգների դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ճշտելու համար, այսինքն՝ ոչ միայն պայքար պիտի լինի, որ այդ զինատեսակը չմատակարարվի Ադրբեջանին, այլև նոր վեկտոր պիտի ձևավորվի: Մարդկության, Միջին Արևելքի շահերից չի բխում Իսրայելի այդպիսի դերակատարությունը և այնպիսի «իզգոյի» հովանավորությունը, ինչպիսին Ադրբեջանն է: Այս պարագայում, դրան զուգահեռ, իսկական առիթ է, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հարթակը պարզվի, և Հայաստանի անվտանգության չափը պիտի փորձել համատեղել Միացյալ Նահանգների հետ, որ Միացյալ Նահանգները նաև որոշակի չափով լինի Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը: Եվ դա կլինի քայլ՝ ուղղված Թրամփի վարչակազմի քաղաքականության ճշգրտմանը:

Իսկ Իսրայելը չի ուզում կայունություն: Իսրայելը վաղուց սկզբունք ունի՝ որպեսզի Իսրայելը լինի կայուն, հարևանների մոտ պիտի լինի անկայունություն, և նա բոլոր միջոցներով անում է դա: Բայց սա բխո՞ւմ է Միացյալ Նահանգների շահերից: Կարծում եմ՝ ոչ: Ամերիկացիները պիտի հասկանան՝ ինչքան այս մատակարարումները և Հայաստանի խնդիրները շատանան, այնքան Հայաստանը իր հույսը և ապավենը ստիպված կլինի ուղղել դեպի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության աստիճանի բարձրացում: Դա ձեռնտո՞ւ է Միացյալ Նահանգներին: Այսինքն՝ դուք թույլ եք տալիս անել մի բան, հետո Հայաստանին մեղադրում եք, թե ինչու է 100 տոկոսով ապավինել Ռուսաստանին:

Մի բան պետք է հաշվի առնել, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում: Հնարավոր է՝ սա տասնամյակների գործընթացի, արմատական փոփոխությունների սկիզբ է, ուրեմն Հայաստանը պիտի տեղ ունենա ամերիկյան քաղաքականության օրակարգում, իսկ Իսրայելը խափանում է դա:

Եվս մի բան ասեմ Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերի ընդհանրության մասին: Արևմուտքից հեռացող, անկայունության և խառնակչության աղբյուրի վերածվող Թուրքիան ձեռնտո՞ւ է Միացյալ Նահանգներին այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել Էրդողանը և իր վարչախումբը: Դա նշանակում է նաև Թուրքիայի անորոշության քաղաքականության վեկտորի բարձրացում: Հայաստանը պիտի դիտվի այդ գործոնի մեջ՝ որպես կայունացնող և նաև Թուրքիայի գործոնը ինչ-որ չափով չեզոքացնող: Այս բոլոր պարագաները նշանակում են՝ Թրամփի վարչակարգը անպայմանորեն պիտի Հայաստանը դիտի իրեն գործընկեր: Հիմա պիտի աշխատենք այս ուղղությամբ. հետո ուշ կլինի: Եվ այս պայմաններում խորհուրդ եմ տալիս երբեք չնույնացնել Միացյալ Նահանգների և Իսրայելի շահերը, ինչը որ մեզ մոտ արվում է սխալ ձևով:

Զբիգնև Բժեզինսկին իր հայտնի աշխատության մեջ («Շախմատային մեծ տախտակ») գրում է. «Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների և Իրանի շահերի անհամատեղությունը ստրատեգիական չի, տակտիկական է»: Իսկ Իսրայելը դա ուզում է վերածել ստրատեգիական թշնամանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում