Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

«Երկաթե գմբեթ». Ադրբեջանի տեղեկատվական խայծն ու իրականությունը

Ադրբեջանական կողմը արդեն մի քանի շաբաթ փորձում է քայլեր ձեռնարկել հայկական զինված ուժերի վերջին համալրումների դեմ պայքարի միջոցներ գտնելու և դրանց տեղեկատվական էֆեկտը քարոզչական դաշտում նվազեցնելու կամ չեզոքացնելու ուղղությամբ:

«Իսկանդերի» էֆեկտը

Հիշեցնենք, որ Հայաստանը համալրել է իր բանակը Ռուսաստանի կողմից մատակարարված ժամանակակից, գերհզոր ռազմական տեխնիկայով, մասնավորապես՝ հրթիռային, զենիթահրթիռային համակարգերով, ռադիոէլեկտրոնային պայքարի և այլ միջոցներով: Այս զինատեսակների շարքում ուշադրության կենտրոնում են, իհարկե, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք հնարավորություն են տալիս հայկական կողմին թիրախի տակ վերցնել Ադրբեջանի տարածքի ցանկացած կետ: Մի կողմ թողնենք «Իսկանդերի» ձեռքբերման շուրջ առաջացած որոշ պաթոսային տրամադրությունները հանրության շրջանում, շատ հաճախ՝ ավելորդ հուզականությունն ու ոգևորությունը, այնուամենայնիվ, փաստենք, որ Հայաստանը դարձավ աշխարհում երկրորդ երկիրը, որի բանակն ունի այս գերհզոր համակարգերից:

Այս համալիրը, ինչպես նաև մյուս զինատեսակները՝ «Սմերչ», «Բուկ», «S 300», «Ստրելա-10» և այլն, ըստ ամենայնի՝ ձեռք են բերվել շատ ավելի վաղ, քան անկախության շքահանդեսին նախորդած շրջանը, պարզապես այդ լուրը հրապարակայնացվեց մի քանի օր առաջ՝ ունենալով ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, հոգեբանական ազդեցություն հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում: Այս տեսանկյունից՝ սպառազինությունների շուրջ մրցավազքը և պայքարը հակառակորդի նկատմամբ ռազմական գերակշռություն ստանալու համար ինչ-որ առումով, կարծես, տեղափոխվել է հանրային-տեղեկատվական դաշտ:

Ադրբեջանական արձագանքը

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը անմիջապես սկսեց ակտիվորեն արձագանքել այս տեղեկատվությանը: Մասնավորապես՝ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահի հրահանգով պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հատուկ խորհրդակցություն, որի ընթացքում բարձրագույն ղեկարությունը, ըստ հաղորդակցության, քննարկել են հետախուզական միջոցներով «թշնամու տարածքում նոր թիրախներ սահմանելու, դրանց նշանակությունը և ոչնչացման կարգը որոշելու» հետ կապված հարցեր: Ադրբեջանցիները սկսեցին տեղեկություններ տարածել, թե պատրաստվում են հակազդել «Իսկանդերին» ՍԹՍ-ներով՝ անօդաչու թռչող սարքերով, որոնք Ադրբեջանը գնում է Իսրայելից: Իսկ մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվական կայքերը, հղում անելով Միլլի մեջլիսի պատգամավոր Աբրամովին, գրեցին, թե Ադրբեջանը շուտով ձեռք կբերի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնցով ադրբեջանական կողմը պատրաստվում է պայքարել մինչև 500 կմ հեռավորության վրա թիրախներ ոչնչացնող «Իսկանդերի» հրթիռների դեմ:

Ի դեպ, Ադրբեջանի կողմից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության միջոցների ձեռքբերման մասին լուրերը տարածվել են նաև նախկինում, ինչին «Ժամանակ»-ը ծավալուն անդրադարձ է կատարել:

«Երկաթե գմբեթը» «Իսկանդերի» դեմ պայքարի համար չէ

ՀՀ պաշտպանության նախարարությունում, սակայն, նմանատիպ լուրերն անլուրջ են համարում: Հարցն այսպես է մեկնաբանում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հորդորելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին «ադրբեջանական տեղեկատվական խայծերը» առանց մեկնաբանությունների հայկական դաշտ չբերել:

«Այո, այս իրողությանը մեկ անգամ անդրադարձել ենք, ներկայացրել ենք, թե ինչու այդ համալիրը («Երկաթե գմբեթը»,- Ա.Ս.) նախ քիչ հավանական է, որ կհայտնվի Ադրբեջանում, և եթե անգամ հայտնվի, ապա ինչու այն չի կարող լուծել տվյալ խնդիրները: Կարելի է շատ երկար խոսել դրա մասին, բայց կարծում եմ՝ առաջնահերթ խնդիրն այն է, որ ադրբեջանական նման տեղեկությունները չբերենք և ավելորդ խնդիրներ չառաջացնենք առանց այդ էլ այս ցածր պրոֆեսիոնալիզմով օժտված հուզական մթնոլորտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետի խոսքերով՝ «Երկաթե գմբեթի» հայտնվելը Ադրբեջանում գրեթե բացառվում է՝ պայմանավորված մի շարք, այդ թվում՝ քաղաքական-աշխարհաքաղաքական գործոններով: Այս համատեքստում նա նշում է այն հանգամանքը, որ «Երկաթե գմբեթը» իրականում ոչ թե զուտ իսրայելական, այլև իսրայելա-ամերիկյան համատեղ արտադրության զենք է, բացի այդ՝ մեր տարածաշրջանում կա Ռուսաստանի գործոնը, որը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանի հակաօդային պաշտպանության ոլորտում: Բայց, եթե անգամ հակահրթիռային պաշտպանության այդ միջոցները հայտնվեն Ադրբեջանում, դրանք, Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ, ի զորու չեն պայքարել «Իսկանդերի» դեմ, որովհետև դրանք ընդհանրապես այլ բանի համար են նախատեսված:

«Երկաթե գմբեթի» հրթիռները ընդհանրապես նման կարգի, նման հեռահարության, նման քաշային (հատուկ եմ ուզում շեշտել, դա ի վերջով ֆիզիկա է) մարտագլխիկների դեմ պայքարի համար չեն: Երկրորդը, իդեալական հակահրթիռային պաշտպանություն գոյություն չունի անգամ ավելի թույլ մակարդակի հրթիռների դեմ պայքարում, իսկ այս մակարդակի հրթիռների դեմ պայքարում, այսպես ասած, ավելի վատ վիճակ է պաշտպանվողների համար: Պրակտիկան ցույց է տվել, որ անգամ մեկ սերունդ հին բալիստիկ հրթիռներին խոցում են լավագույն դեպքում 50-60 տոկոս հուսալիությամբ, իսկ նման հրթիռներին, պարզ է, որ ավելի վատ ցուցանիշներ են լինելու, և կիրառման պրակտիկա, որպես այդպիսին, չի էլ եղել: Սրանք լրիվ տարբեր կատեգորիաների զենքեր են: Եթե անգամ փորձելու են ինչ-որ բանով պայքարել «Իսկանդերի» դեմ, ապա հավատացեք՝ ոչ «Երկաթե գմբեթով»:

Հանրությունը զորահանդեսից հետո չափից ավելի շատ կենտրոնացավ մեկ-երկու զինատեսակի վրա,- ասում է մեր զրուցակիցը,- բայց մեր բանակի մարտունակության ցուցանիշը ոչ թե նորագույն զինատեսակներն են՝ «Իսկանդերը», «Սմերչը» և այլն, այլ դրանք օգտագործող մասնագետների որակը:

«Աշխարհում բանակներ կան, որոնք ունեն աշխարհի առաջատար զենքերը, բայց անդադար պարտություններ են կրում, և հակառակը՝ բանակներ կան, որ իդեալական չեն սպառազինված, ինչպես և մենք միշտ չի, որ ամեն ասպարեզում իդեալական ենք սպառազինված եղել և լինելու, բայց ավելի շատ ենք հաղթանակներ տարել: Եկեք կենտրոնանանք սրա վրա: Թողեք՝ զինվորականները զբաղվեն իրենց գործով, իրենց պլաններով: Իհարկե, հակառակորդը քնած չի, իհարկե, ահաբեկված է, վախեցած է, պարտված է, փորձելու է միջոցներ ձեռք բերել, իր բանակը զարգացնել, պատերազմը դրա համար է, մենք էլ մեր հերթին մեր բանակն ենք զարգացնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում