Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից կազմված Գենդերային հավասարության 2014 թվականի ցուցիչում Հայաստանը զբաղեցնում է 103-րդ տեղը՝ հավաքելով հնարավոր 1 միավորից 0.6622 բալ: Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքից:
Ցուցիչում ընդգրկված 142 երկրների շարքում մեր հարևաններ Վրաստանը զբաղեցնում է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ, Թուրքիան՝ 125-րդ և Իրանը՝ 137-րդ:
Ռուսաստանը՝ 75-րդ, իսկ ԱՄՆ-ը 20-րդ հորիզոնականներում են:
Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին գերազանցել են աշխարհի մյուս պետություններին. գենդերային հավասարության մակարդակով առաջատարն Իսլանդիան է:
Գենդերային անհավասարության բարձր մակարդակ է շարունակում պահպանվել Չադում, Պակիստանում և Եմենում: