Ներքին զորքերի ավտոմեքենաներից բաղկացած շարասյուն է նկատվել առավոտյան ժ. 4.35-ին Մերձմոսկովյան Դմիտրովսկի շրջանում` 4 «ՈՒրալ» ու «Կամազ»՝ զինվորականներով, գումարած 4 ուղեկցող ավտոմեքենա ու խոհանոց (ղեկին սպորտային համազգեստով պայմանագրային զինծառայողներ): Այս մասին տեղեկացնում է novayagazeta.ru կայքը:
Երկու մեքենաների վրա եղել է ՕՄՕՆ գրությունը:
Ամենայն հավանականությամբ, դրանք եղել են ՌԴ Ներքին զորքերի 7576 զինվորական մասի ծառայողներ (տեղակայված է Սոլնեչնոգորսկի շրջանում):
Գլխավոր ավտոմեքենան ժամանակ առ ժամանակ կանգնել է, քանի որ շարասյունը ձգվել է մի ամբողջ կիլոմետր: