Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հայտարարություն ականի պայթյունից տուժած նախկին զինծառայող Արման Մանուչարյանի դեպքի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությամբ է հանդես եկել ականի պայթյունից տուժած նախկին զինծառայող Արման Մանուչարյանի դեպքի վերաբերյալ:

2010 թ-ի նոյեմբերի 19-ին Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված Արման Մանուչարյանը, ծառայություն իրականացնելով Մատաղիսի թիվ 33651 զորամասում, 2012 թ-ի փետրվարի 16-ին վիրավորվել է ականի պայթյունից, որի մասին ծնողները տեղեկացել են Վանաձորի զինկոմիսարիատից՝ հեռախոսազրույցի միջոցով: Պայթյունի հետևանքով Արման Մանուչարյանը կորցրել է ձախ ոտքը՝ ծնկից ներքև: Կատարվածից հետո նա մինչև 2012 թ-ի ապրիլի 13-ը բուժվել է Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում:

2012 թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցած դեպքից անցել է չորս ամիս: Չնայած Արման Մանուչարյանը ստացել է բուժում, սակայն նրան չի տրամադրվել զինվորական գրքույկ, անձնագիր, անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պաշտպանական գերատեսչության որևէ ներկայացուցիչ չի այցելել Արման Մանուչարյանին:

Փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Արման Մանուչարյանի մայրը բազմաթիվ անգամ դիմել է Վանաձորի զինկոմիսարիատ, սակայն որևէ տեղեկություն փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ չեն հայտնել, որոնց բացակայության պայմաններում Արման Մանուչարյանը զրկված է հետագա բուժում ստանալու հնարավորությունից: Մասնավորապես, մինչ այժմ լուծված չէ Արման Մանուչարյանի պրոթեզավորման հարցը և նրա հարազատներին հայտնի չէ, թե ով է զբաղվելու այդ խնդրով:

Վերը շարադրվածը վկայում է Արման Մանուչարյանի նկատմամբ պաշտպանական գերատեսչության անտարբերության մասին:

Մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է պատասխանատվություն կրել յուրաքանչյուր զինծառայողի համար ոչ միայն զինծառայության ընթացքում, այլև զինծառայության հետևանքով առաջացած զինծառայողների առողջական և սոցիալական ապահովության խնդիրների լուծմամբ:

Հաշվի առնելով Արման Մանուչարյանի և նրա ընտանիքի ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել նախկին զինծառայողի փաստաթղթերի տրամադրման, նրա առողջական և սոցիալական ապահովության խնդիրների հրատապ և արդյունավետ լուծման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում