Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

Կոնգրեսն ու ԲՀԿ-ն պետք է պահեն «եռանկյունին»

Վերջին շրջանում հրապարակվող սոցհարցումներում նկատելի է միտում, որ Հայ ազգային կոնգրեսին փորձ են անում դնել, այսպես ասած, առաջատար ուժերի եռյակից դուրս:

Թվում է, թե դա ընդամենն արտահայտում է իշխանության մանրախնդրությունը: Իսկ որ Հայաստանում հրապարակվող սոցհարցումներն իշխանական սցենարներն են, դրան երեւի թե Հայաստանում նույնիսկ սոցհարցում իրականացնողներն իրենք չեն կասկածում: Եվ ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ Հայ ազգային կոնգրեսին փորձում են դուրս դնել առաջատար եռյակից:

Հարցն այստեղ այն չէ, որ եթե Կոնգրեսը, ասենք, ոչ թե չորրորդն է, այլ երրորդը, ուրեմն ամեն ինչ իր տեղում է: Իհարկե նույնիսկ այդ դասավորությունն է բացարձակապես կեղծ, երբ առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդում` ԲՀԿ-ն եւ երրորդում` նոր միայն Կոնգրեսը:

Սակայն ինչո՞ւ իշխանությունը չի ուզում, որ Կոնգրեսը գոնե երրորդը երեւա իր հրապարակած սոցհարցումներում: Առավել եւս, որ այդպիսի մի յուրօրինակ սոցհարցում էլ կարելի է համարել Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ Կոնգրեսը հենց երրորդն էր` պաշտոնական տվյալով, իհարկե:

Այստեղ խնդիրն, ըստ ամենայնի, այն է, որ իշխանությունը պարզապես փորձում է անել հնարավորը, որպեսզի հանրային եւ քաղաքական գործընթացների սուբյեկտների ընկալման մեջ առաջիկա նախընտրական գործընթացներում չձեւավորվի ՀՀԿ-ԲՀԿ-Կոնգրես եռանկյունի:

Բանն այն է, որ այդ եռանկյունում իշխանության խաղալու հնարավորությունները նվազում են, հասնում գրեթե զրոյականի: Իշխանությունը լուրջ խնդիրներ ունի այդ եռանկյունու մյուս երկու կողմերի հետ էլ` թե՛ Կոնգրեսի, թե՛ ԲՀԿ-ի:

Իսկ դա նշանակում է, որ բավական ռեալ է դառնում այնպիսի իրավիճակը, երբ Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն կարող են ընդհանուր շահ գտնել որոշակի զարգացումներում եւ շարժվել այդ տրամաբանությամբ: Խոսքն ամենեւին այն մասին չէ, որ Կոնգրեսն ու ԲՀԿ-ն կհայտարարեն միավորվելու մասին:

Դա, իհարկե, պրակտիկ առումով անիրական թվացող տարբերակ է, թեեւ քաղաքականության մեջ, իհարկե, ոչինչ չի բացառվում: Բայց այդուհանդերձ, բանը միայն միավորվելը չէ: ԲՀԿ-ն ու Կոնգրեսը, չգործելով նույն ֆորմատում, կարող են գործել նույն տրամաբանության շրջանակում: Իսկ այդ պարագայում արդեն այսօր անիրական թվացող համատեղ գործողությունները վաղը կարող են դառնալ միանգամայն իրատեսական:

Ահա թե ինչու իշխանությունն ամեն կերպ փորձում է զարգացումների ընկալումը դուրս բերել ՀՀԿ-ԲՀԿ-Կոնգրես եռանկյունու շրջանակից եւ այլեւայլ սուբյեկտներ մտցնել այդ շրջանակ: Կստացվի՞ արդյոք դա, թե՞ ոչ` դժվար է ասել:

Համենայնդեպս, դա չի բխում թե՛ Կոնգրեսի, թե՛ ԲՀԿ շահից, քանի որ սուբյեկտների շրջանակի ընդլայնումը օգնելու է իշխանությանը ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի հետ հարաբերությունը պարզելու հարցում, իսկ Կոնգրեսի եւ ԲՀԿ համար իշխանության հետ հարաբերություն պարզելու գործընթացը ավելի բարդացնելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում