ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մայիսի 8-ին, ժամը 17:00-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում մայիսի 8-ին, ժամը 17:00-ին:
Մայիսի 8-ին, ժամը 17:00-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին, ժամը 17:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:









































