Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մյունխենի «Բավարիա»-ն չի պատրաստվում հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպան Դավիդ Ալաբային:
Այդ մասին հայտնի է դարձել, երբ մյունխենցիները հրաժարվել են ֆուտբոլիստի ծառայությունները վաճառել «Բարսելոնա»-ին:
«Բավարիա»-ն չի հրաժարվում իր թիմի համար կարևոր և վճռորոշ դեր ունեցող ֆուտբոլիստներից: Մենք ոչ թե վաճառող, այլ գնող ակումբ ենք»,- հայտնել է մյունխենցիների ղեկավար Կառլ Հայնց Ռումենիգեն:
Նշենք, որ վերջերս Ալաբային գովասանքի խոսքեր էր հղել նաև գերմանական գրանդի գլխավոր մարզիչը:









































