Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

«Գեներալների շենքի» մոտ կրակոցներն ու հանցագործություններն անպակաս են

Զուգադիպություն է, թե օրինաչափություն, բայց Ազատության պողոտայում գտնվող, այսպես ասած` «գեներալների շենքի» (Ազատության 2 բ) մոտ ժամանակ առ ժամանակ հանցագործություններ են լինում:

Տարիներ առաջ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող փոխանակման կետերից մեկն էր ներխուժել վրացիներից ու հայերից կազմված մի հանցախումբ, 2010-ի օգոստոսի 25-ին էլ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի համարվող 27-ամյա Աշոտ Եղոյանն էր ընկերոջ հետ զենքով մի ամբողջ բակ ահաբեկել` երկու հոգու հրազենով վիրավորել և այդ պահին այդտեղ գտնվող կանայք, երեխաները և մյուս երիտասարդները միայն հրաշքով էին փրկվել արձակված կրակոցներից: Իսկ առիթն ընդամենը Աշոտի ընկերոջ` Կարեն Պողոսյանի քեռու անչափահաս որդուն` Հայկին, թաղի տղա «Ճտի» (Արթուր Սիմոնյանի) արած վիրավորական ինչ-որ արտահայտությունն էր եղել: Ազգականների խնդրանքով խանութ գնացած Հայկը տուն էր վերադարձել վիրավորված ու նեղված:

Եվ ահա Կարեն և Գեղամ Պողոսյանները իրենց ընկեր Աշոտ Եղոյանի հետ օգոստոսի 24-ի երեկոյան գնում են Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Տարագոնա» խանութի մոտ` Արթուր Սիմոնյանին, Համբարձում Մաթևոսյանին և նրանց ընկերներին հանդիպելու և պարզաբանումներ պահանջելու: Հանդիպման ժամանակ Աշոտ Եղոյանի, Գեղամ Պողոսյանի, Արթուր Սիմոնյանի և Համբարձում Մաթևոսյանի միջև վեճ է առաջանում, և վերջիններս փախչում են: Փախչող Արթուրն ու Համիկն այնքան վիրավորված են լինում այդ իրավիճակից, որ հաջորդ օրը` առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, մի քանի այլ տղաների հետ միասին պատասխան «ռազբորկայի» են գնում. նույն Ազատության պողոտայում կանգնեցնում են Գեղամ Պողոսյանի «Տոյոտա Քեմրի» մակնիշի 73 PՈ 333 «գոլդ» պետհամարանիշի ավտոմեքենան, նրան դուրս հրավիրում խոսակցության, բայց քանի որ ուժերն անհավասար են լինում, այս անգամ էլ Գեղամն է նստում մեքենան ու փախչում` հետ գալու մտադրությամբ:

Ըստ քրեական գործի նյութերի` կատարվածից վրդովված` Գեղամը և Աշոտը սեփական անձի «առավելությունն» ընդգծելու նպատակով որոշում են սպանել Արթուր Սիմոնյանին, Համբարձում Մաթևոսյանին և վիճաբանությանը մասնակցած նրանց ընկերներին: Նույն օրը` օգոստոսի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Աշոտը և Գեղամը, տեղեկանալով, որ Արթուրը, Համբարձումն ու մնացածը գտնվում են Ազատության պողոտայի 2 բ շենքի բակում, նախապես իրենց հետ վերցնում են «Մակարով» և 9 մմ տրամաչափի մեկ այլ ատրճանակ և Գեղամի «Տոյոտա Քեմրիով» գնում են նշյալ շենքի բակ, որտեղ այդ պահին բազմաթիվ անչափահաս երեխաներ և կանայք են լինում: Վտանգելով բակում գտնվող բոլորի կյանքը` «ռազբորկայի» ժամանածները դուրս են գալիս ավտոմեքենայից, նրանցից վարորդի կողքին նստած անձը, դուրս գալով մեքենայից, ըստ ականատեսների` գոռում է. «Ո՞վ մեր հետ պրոբլեմ ունի», և իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններից սկսում են կրակել շենքի բակում գտվող Արթուր Սիմոնյանի, Համբարձում Մաթևոսյանի և նրանց ընկերների ուղղությամբ: Կրակոցների արդյունքում Արթուրը, Համբարձումը, նրանց ընկեր Նարեկ Սարգսյանը և շենքի բակում գտնվող երեխաներն ու նրանց ծնողները փախչում են տարբեր ուղղություններով: Գեղամն ու Աշոտ Եղոյանը սկսում են հետապնդել շենքի բակում գտնվող երեխաների մոտով փախչող Նարեկ Սարգսյանին և Համբարձում Մաթևոսյանին ու նրանց սպանելու դիտավորությամբ իրենց հրազեններից 11 կրակոց արձակում նրանց ուղղությամբ: Արձակված կրակոցների հետևանքով Նարեկ Սարգսյանը Ազատության պողոտայի 2 բ շենքի շքամուտքի դիմաց կյանքին վտանգ սպառնացող հրազենային 2 վիրավորում է ստանում` աջ բազկի և կրծքավանդակի աջ կեսի հատվածում, սակայն նույնիսկ այդ վիճակում հասցնում է բակում խաղացող երեխաների հետ մտնել շքամուտք և, փակելով ծածկագիր կողպեքով մուտքի դուռը, կանխել Աշոտի` իրեն հետապնդելու և սպանելու գործողությունները:

Այնուհետև զինված զույգը` Գեղամը և Աշոտը սկսում են հետապնդել նույն բակի ստորգետնյա ավտոտնակների տանիքներով դեպի Ազատության պողոտայի 2 ա շենքի ուղղությամբ փախչող Համբարձումին և կրակոցներ արձակել նաև նրա ուղղությամբ: Համբարձումը թեև նույնպես տուժում է` հրազենային վնասվածք է ստանում նախաբազկի շրջանում, սակայն նրան ևս հաջողվում է մահից խուսափել. շենքերի արանքով փախչում ու թաքնվում է տատիկի տանը: Իսկ Նարեկին տանում են հիվանդանոց: Երբ կատարվածից ցնցված` բակի բնակիչները հասկանում են, թե ինչ է եղել և մղձավանջն ավարտված է լինում, զինված դուետը մեքենայով փախչում է դեպքի վայրից, թաքցնում ատրճանակները և օգոստոսի 26-ի գիշերը «Բագրատաշեն» սահմանային անցակետով հատում Հայաստանի սահմանն ու թաքնվում:

Իհարկե, հետագայում նախաքննական մարմինը նրանց հայտնաբերում է և Աշոտ Եղոյանի մասով առանձնացված գործը մտցնում դատարան` մի քանի մեղադրանքներով` զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության, ապօրինի զենք պահելու, կրելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի համար: Արդեն դատարանում ապօրինի զենք կրելու մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` համաներման ակտով, իսկ մյուս երկու մեղադրանքներով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, 11 տարվա ազատազրկման է դատապարտել Աշոտ Եղոյանին: Ի դեպ, վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել, և ասել է, երբ եկել են նշված շենքի մոտ` դեպքի վայր, իջել են մեքենայից, ինքը կրակոցներ է լսել, սակայն չի իմացել, թե որտեղից են կրակել, և ինքն էլ իր մոտ եղած «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակել է օդ: Նախաքննության ժամանակ նշել է, թե զենքը եղել է իր պապիկինը, որը պատահմամբ է գտել իրենց տան նկուղից, և դեպքի օրը այն իր մոտ է գտնվել, քանի որ պլանավորել էին գնալ Իջևան` կրակել սովորելու:

Ամբաստանյալը նշել է նաև, որ դեպքից հետո Գեղամից իմացել է, որ իր կրակոցներից մի երեխա է վիրավորվել: Իսկ թե ինչպես է դա եղել, Աշոտ Եղոյանն ասել է, որ գուցե անծանոթ մեկը երբ կրակելիս կախվել է իր թևից, ինքը շարունակել է կրակել, և հնարավոր է, որ հենց այդ ժամանակ էլ Նարեկը վիրավորված լինի: Մինչդեռ գործով անցնող մի շարք վկաներ, այդ թվում` անչափահաս երեխաները Աշոտի կողմից Նարեկին հետապնդելու մասին են ցուցմունքներ տվել:

Հակառակ գործով ձեռք բերված նման ապացույցների` տուժողները նշել են, թե չգիտեն հրազենով իրենց հետապնդողներին և կրակողներին:

Ի վերջո, պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է բերել և ակնկալում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը կբեկանի առաջին ատյանի դատավճիռը, կփոփոխի և կարդարացնի Աշոտ Եղոյանին: Վերաքննիչը դեռ քննում է գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում