Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Խետաֆե»-ի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակը կատալոնական ակումբի 112-րդ հաջողությունն էր Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:
Այսպիսով` իսպանացի մասնագետն այդ ցուցանիշով հավասարվեց Ֆրանկ Ռայկարդին և կիսում է ակումբի պատմության մեջ երկրորդ հորիզոնականը: Գվարդիոլայից նման ցուցանիշի գրանցման համար պահանջվել է 146 հանդիպում: Մասնագետի հաղթանակների տոկոսային ցուցանիշը կազմում է 76.8 %, իսկ Ռայկարդինը` 56.9 %:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Յոհան Քրոյֆը: Նրա գլխավորությամբ «Բարսելոնա»-ն 306 խաղում տարել է 183 հաղթանակ:








































