Monday, 29 04 2024
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով

Ս.Աբրահամյան. «ՀԱԿ-ն անում է այն, ինչ հնարավոր է անել այս տոտալիտար համակարգում»

Անցյալ տարեվերջին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարեցին, որ իշխանական բուրգը կանգնած է փլուզման առջև, և որ 2011 թվականը լինելու է իշխանափոխության տարի: «Առաջին լրատվականը» Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ և ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանով են իրատեսական նման կանխատեսումները: «Լինելով Հայ ազգային կոնգրեսի անդամ` «Հանրապետություն» կուսակցությունն իր գործողություններով ամեն ինչ անում է, որ իշխանափոխությունը տեղի ունենա հնարավորինս շուտ: Մեր գլխավոր նպատակը դա է, քանի որ երկրի սահմանադրական կարգը խախտվել է ընտրությունների ժամանակ: Եվ հենց արդար ընտրություններով էլ հնարավոր է վերականգնել սահմանադրական կարգը»,- մեր հարցին արձագանքեց Սուրեն Աբրահամյանը: Ընդդիմադիր գործչից հետաքրքրվեցինք նաև, թե Հայ ազգային կոնգրեսը բավարար չափով օգտագործո՞ւմ է իր ներուժը հռչակած նպատակին` սահմանադրական կարգի վերականգնմանը հասնելու համար: «Եթե խնդիրը դիտարկենք քաղաքական քայլերի տեսանկյունից, ապա կարծում եմ` այո: Կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումը տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում: Սակայն քաղաքական հարթությունում Հայ ազգային կոնգրեսն անում է այն, ինչ հնարավոր է անել այս տոտալիտար համակարգում»,- կարծում է Սուրեն Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում