Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում փակվել է կախարդության և գուշակության իրերի վաճառքով զբաղվող առաջին պաշտոնական խանութը: Այս մասին հայտնում է The Boston Globe-ը: Խանութը փակվել է հունվարի 31-ին:
Official Witch Shop խանութի փակման որոշումը կայացրել է խանութի սեփականատեր, 78-ամյա Լորի Քեբոթը: Խանութը բացվել էր 1970 թվականին և ԱՄՆ-ում առաջին պաշտոնական խանութն էր կախարդների համար: Այնտեղ վաճառվում էին գրքեր, խոտաբույսեր և արարողակարգի համար աքսեսուարներ:
Քեբոթը, որը 1970-ական թվականների կեսերին Մասաչուսեթսի նահանգապետ Մայքլ Դուկակիսի կողմից ճանաչվել էր Սալեմի գլխավոր կախարդ, հայտարարել է, որ խանութը փակելու որոշումը շատ դժվարությամբ է կայացրել: Սակայն խանութը փակելուց հետո Լորի Քեբոթը մտադիր չէ իր աշխատանքը միանգամից դադարեցնել. նա շարունակելու գուշակության և կախարդության դասընթացները: