Sunday, 28 04 2024
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել

Today’s Zaman. Նոր իրավիճակներ, հին խնդիրներ

Թեպետ Թուրքիան, աշխարհի փոփոխմանը զուգահեռ, նոր քայլեր է իրականացնում իր արտաքին քաղաքականության մեջ, մի քանի հին և խրոնիկ խնդիրներ շարունակվում են չլուծված մնալ` խթանելով անորոշության մեծացմանը: Այդ խնդիրներից են Կիպրոսի և Հայկական հիմնահարցերը:
Միջազգային լինելուց բացի, սրանք նաև ներքին խնդիրներ են: Դրանց շուրջն առաջացած բանավեճը թույլ է տալիս ավտորիտար, ազգայնական մեխանիզմներին շրջանառության մեջ մնալ, ինչը և բացասաբար է ազդում Թուրքիայի ժողովրդավարացման վրա: Այս երկու գործոններն օգտագործվում են նաև միջազգային խաղացողների կողմից` հարվածելու Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Մենք մոռանում ենք, թե այդ երկու խնդիրներն ինչ կարևոր դեր են խաղում Թուրքիայի քաղաքականության վրա` երկրի ներսում և դրսում:
Կիպրոսի հիմնահարցը դարձել է ամենակարևորը Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: Իրականում եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, Կիպրոսը երբեք էլ խնդիր չի լինի: Հիմա այդ խնդիրն օրակարգում է, քանի որ Թուրքիայի անդամակցության գործընթացը կանգնեցված է: ԵՄ-ն էլ, իր հերթին, պետք է ավելի ազնիվ լինի Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ, քանի որ ներկա իրավիճակը չի կարող ձգվել ևս 50 տարի: Թուրքիան ակտիվացնում է իր տարածաշրջանային նախաձեռնությունները և փորձում է այլընտրանքային ճանապարհներ գտնել: Անդամակցությունը որպես այդպիսին մեծ նշանակություն ունի Թուրքիայի քաղաքացիների համար, մինչդեռ ԵՄ-ը շատ ժամանակ է կորցնում՝ հասկանալու համար՝ արդյոք Թուրքիան կարո՞ղ է դառնալ ԵՄ անդամ, թե՞ նա ընդամենը գործընկեր է կամ, մյուսների նման, երրորդ աշխարհի երկիր: Այս համատեքստում, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում լուծել Կիպրոսի հիմնահարցը` որպես ԵՄ անդամակցության գործընթացի դրական խթան: Ամեն դեպքում, պարզ է, որ մենք հեռու ենք այս կղզու վերաբերյալ հարցի լուծումից: Քանի որ Հունաստանը Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար բարելավում է իր հարաբերությունները Իսրայելի հետ, Թուրքիայում իրավունք ունեն կասկածելու իրենց գործընկերների բարեխղճությանը:
Եթե գործընթացն այսպես շարունակվի, Կիպրոսի հարցով բանակցությունները մշուշի մեջ կհայտնվեն, և Կոսովոյի տարբերակի կիրառումը կդառնա Կիպրոսի հիմնահարցի լուծման համար բեկումնային հնարավորություն: Միևնույն է, Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու իրավունք չի ստանալու, և Կիպրոսի շրջափակումն էլ միակ պատճառը չէ գործընթացի տապալման համար: Թուրքիան ծայրահեղ որոշումներով կարող է վերջ տալ «կիպրական գործիքին»՝ հետաձգելով ԵՄ-ին անդամակցությունը և ծախսվող էներգիան ուղղելով այլ աշխարհաքաղաքական ուղղություններով:
Հայկական խնդիրը դարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ազդեցության գործոններից մեկը: Թուրքիայի սխալներից մեկն էլ այն է, որ այս խնդիրը կապում է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ստեղծված իրավիճակը բավական տխուր է, և թուրքական հասարակությունը չեն էլ հուզում այն հաղորդագրությունները, որոնք գալիս են Վաշինգտոնից քննարկվող բանաձևի վերաբերյալ: Նույնիսկ կան մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրենք ազատ կզգան, եթե Կոնգրեսն ընդունի «հայկական բանաձևը», ոչ թե այն բանի համար, որ համաձայն են դրա բովանդակության հետ, այլ այն պատճառով, որ մեծ էներգիա են վատնում այս խնդրի վրա: Այս բանաձևն ավելի կազդի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են նոր հավասարակշռություն ապահովել Հարավային Կովկասում, պետք է ավելի մտահոգված լինեն: Եվ, համապատասխանաբար, եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները վատանան, ինչպե՞ս կարելի է ակնկալել Անկարայից, որ այդ վարչակազմը ԱՄՆ-ին կդարձնի իր ամենամեծ գործընկերը, մի վարչակազմ, որը ցանկանում է հարաբերություններ հաստատել Իրաքի և Սիրիայի հետ: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա (Թուրքիան.– խմբ.) օգնության կանչի Ռուսաստանին:
Մեր օրերում խաղացողներն ունեն մի քանի տարբերակ, և շատ դժվար է հաշվարկել` ի՞նչ ես շահում և ի՞նչ կորցնում: Ավելի դժվար է փորձել լուծել այս խնդիրները դասական մեթոդներով` ճնշում գործադրելով խաղացողների վրա: Յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի, բայց նաև ճշմարտություն է, որ ընտրությունն ավելի շատ կախված է ներքին իրավիճակից, քան արտաքին ճնշումներից:
Բերիլ Դեդեօղլու` Today’s Zaman-ի սյունակագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում