Ֆիլիպինների ոստիկանության քրեական հետախուզության խումբը հայտնել է, որ ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն, Ֆիլիպինների ոստիկանության հետ համատեղ, Մանիլա քաղաքում հայտնաբերել է միասին աշխատող 4 հակերների, ովքեր կապ ունեն Սաուդիան Արաբիայի ահաբեկչական մի խմբավորման հետ:
PC WORLD-ը հայտնում է, որ ՀԴԲ գործակալները, ովքեր հետախուզում են ցանցահենների գործողությունները ԱՄՆ-ում հեռահաղորդակցման ոլորտում, բացահայտել են բանկային փոխանցումների մի շարք, որը տեղական ցանցահեններին կապում էր Սաուդիան Արաբիայի ահաբեկչական խմբերին:
Նրանց բացահայտման գործողությունը Ֆիլիպիններում սկսվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ AT&T ընկերությունը, որը ցանցահենների գորրծողությունների պատճառով 2 միլիոն ամերիկյան դոլար էր կորցրել, բողոք էր ներկայացրել Ֆիլիպինների ոստիկանություն: