Monday, 29 04 2024
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԲՀԿ-ն դժվար թե ընդունի ՀԱԿ-ի պոտենցիալ առաջարկը. փորձագետ

«ԲՀԿ հետ համագործակցության հայտարարություն արել է ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և նշել է, որ դա իր անձնական տեսակետն է, դրա համար էլ չեմ կարծում, որ այս պահին ճիշտ է այդ հայտարարությունն ընկալել որպես ՀԱԿ հայտարարություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

«Պետք է սպասել և տեսնել՝ թե արդյոք այս հայտարարությունը դառնալո՞ւ է Կոնգրեսի հայտարարություն: Ինչպես նշվեց, այս առումով կոնսենսուս չկա: Ի դեպ, սա նաև հետագայում կարող է բերել բուռն գործընթացների: Եթե հանկարծ ԲՀԿ-ն իսկապես դուրս գա կոալիցիայից, և Լևոն Տեր-Պետրոսյանը պնդի իր այս մոտեցումը, որոշ ուժերի անհամաձայնության պարագայում Կոնգրեսում նույնիսկ պառակտում է հնարավոր: Չի բացառվում, որ նման քաղաքականությանը դեմ ուժերը դուրս գան ՀԱԿ-ից:

Միաժամանակ, ճիշտ չի լինի ասել, որ Տեր-Պետրոսյանը համագործակցելու առաջարկ է արել ԲՀԿ-ին, նա միայն ասել է՝ կհամագործակցենք, եթե… Ամբողջ հարցն այդ «եթե»-ն է, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: Բայց արդյոք ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է դուրս գալ կոալիցիայից. վերջին զարգացումները ցույց են տալիս, որ՝ ոչ, նրանք անգամ վերջերս հայտարարեցին, որ հավատարիմ են կոալիցիոն հուշագրին: Այս առումով, կարծում եմ, որ ԲՀԿ-ն դժվար թե ընդունի ՀԱԿ-ի պոտենցիալ առաջարկը, քանի որ չի փոխի իր դիրքորոշումը կոալիցիայի հանդեպ:

Պետք չի բացառել նաև, որ հենց ՀՀԿ ձեռքով ԲՀԿ-ն գործուղվի ՀԱԿ-ի հետ համագործակցելու դաշտ: Եթե նման բան լինի, այդ դեպքում կստացվի, որ Կոնգրեսն իշխանությունների համար կանխատեսելի է դառնում»,- նկատեց Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ սա կարող է ծուղակ լինել Կոնգրեսի համար:

Նշենք, որ մամուլը ՀԱԿ երեկ կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի համապատասխան հատվածը հակված է դիտարկել որպես ԲՀԿ հետ համագործակցության բացահայտ առաջարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում