Tuesday, 21 05 2024
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բոլոնիայի գործընթացով պայմանավորված հիմնական ինստիտուցիոնալ փոփոխություններն արվել են. Ա.Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Մամուլի ազգային ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում. մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարաներ» թեմայով քննարկմանը:
Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի շրջանակում ընթացող բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ ըստ Բոլոնիայի քարտուղարության 2010 թվականի զեկույցի, բարեփոխումների իրականացման արդյունավետությամբ Հայաստանը գրավում է միջանկյալ դիրք: «Վերջին երկու-երեք տարիների նախարարության գործունեությունը միտված է եղել բարեփոխումներին նոր շունչ հաղորդելուն»,- նշել է նախարարը և հավելել որ Բոլոնիայի վերջնանպատակների ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվական: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է գործողությունների ազգային ծրագիր, որն համընկնում է Հայաստան – Եվրամիության համագործակցության սկզբունքներին: «Բոլոնիայի գործընթացը մեկնարկել է, որպես մի գործընթաց, որով եվրոպական երկրները ցանկություն են ունեցել ստեղծել միասնական կրթական այնպիսի տարածք, որը կսպասարկի միասնական տնտեսական և աշխատանքային շուկաները:Այսինքն խորքային իմաստը տնտեսականն է` ստեղծել աշխատուժի վերապատրաստման և վերարտադրման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան Եվրոպայի միասնական տնտեսական համակարգերին ապահովել որակյալ կադրերով»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Մեր երկրում Բոլոնիայի գործընթացով պայմանավորված հիմնական ինստիտուցիոնալ փոփոխություններն, ըստ կրթության և գիտության նախարարի, արդեն արվել են, ինչպես նաև ներդրվել է բուհական կրթության եռաստիճան համակարգ` բակալավր, մագիստրոս, հետազոտող և կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի ներդրմամբ պայմանավորված խնդիրներին` նախարարը նշել է.«Նշված բոլոր բարեփոխումները ավարտված են ֆորմալ առումով, սակայն իրականության մեջ դեռևս խնդիրներ շատ կան: Մասնավորապես ներդնելով եռաստիճան կրթական համակարգ, կրթության բովանդակությունը ոչ բոլոր ծրագրերվ է թարմացվել»: ՀՀ կրթության և գիտության նախարարի դիտարկմամբ շատ կարևոր է, որ կիրթ և գրագետ մարդը երաշխավորված լինի, որ աշխատելով իր մասնագիտությամբ կարողանալու է ապահովել բարեկեցիկ կյանք: Նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես շեշտել է .«Սա հոգեբանական խնդիր է, և եթե մենք չշտկենք այդ խնդիրը, ապա կշարունակենք ապրել մի խեղաթյուրված իրավիճակում, որտեղ կրթության նախարարը և դասախոսները ավելի շատ շահագրգռված կլինեն, որ ուսանողներն ավելի լավ սովորեն, քան իրենք` ուսանողները: Այս հոգեբանական գործոնով են պայմանավորված նաև մյուս բոլոր խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը»: Մատնանշելով միջազգային կազմակերպությունների իրականացրած սոցոլոգիական հարցումները` Ա.Աշոտյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, մեր հասարակության 40 տոկոսը նորմալ է վերաբերվում և կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, երբ բուհ ընդունելու համար տարբեր միջոցներ են ձեռնարկվում: “Սա կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից սարսափելի ցուցանիշ է»,- նշել է Ա. Աշոտյանը:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը(«Ժառանգություն»), Կարինե Աճեմյանը(ՀՀԿ),«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Կարաբեկյանը:
Ա.Բախշյանը կարևորել և արդյունավետ է գնահատել Բոլոնիայի գործընթացի Հայաստանի և Լահաստանի համանախագահության շրջանակում կազմակերպված միջոցառումները և մատնանշել բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման հետ կապված որոշակի խնդիրներ:
Կ.Աճեմյանը անդրադարձել է բուհական կրթության համակարգին առնչվող օրենսդրական փոփոխություններին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության համակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում