Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

«Գրանշան 2011» միջազգային մրցույթի հաղթողների շարքում է նաև հայուհին

Տառատեսակների 4-րդ՝ «Գրանշան 2011» միջազգային մրցույթի արդյունքում հայերեն նոր տառատեսակներ են ստեղծվել: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի և մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Գույումջյանը:

Ասուլիսին ներկա, մրցութային հանձնաժողովի համանախագահ Էրիկ Ղաբուզյանն իր հերթին նկատեց, որ մրցույթը մեծ հեղինակություն և ճանաչում ունի աշխարհում: «Այն հանգամանքը, որ մրցույթը անց է կացվում ATypI-ի (Տառաստեղծների և դիզայներների համաշխարհային միություն) հերթական համաժողովին զուգընթաց, վկայում է, որ տառարվեստի դիզայնի ասպարեզում այս մրցույթը աննախադեպ հաջողություններ ունի: Լատինական տառատեսակներ մրցույթում ներկայացված չեն, քանի որ լատինական այբուբեններն, այսպես թե այնպես, մշտապես ուշադրության կենտրոնում են, և դրանց նվիրված բազմաթիվ այլ մրցույթներ կան:

Ինչ վերաբերում է «Գրանշան 2011» միջազգային մրցույթի այս տարվա հաղթողներին, ապա «Հայակական տեքստային տառատեսակներ» անվանակարգում առաջին կարգի մրցանակ, ցավոք, չի շնորհվել, երկրորդ կարգի մրցանակ շնորհվել է «Արեգակ» տառատեսակին` ստեղծված Հրաչուհի Գրիգորյանի կողմից` (Հայաստան), երրորդ տեղում «Էմրիս» տառատեսակն է` ներկայացված Բեն Ջոնսի կողմից (Միացյալ Թագավորություն)»,- նկատեց Էրիկ Ղաբուզյանը` նկատելով, որ իրենց դիմել են նաև արտասահմանցի բազմաթիվ այլ դիզայներներ` առաջարկելով մրցույթում ներառել արաբական և հնդկական տառատեսակների անվանակարգ:
Նրա տեղեկացմամբ, ներկայացված մյուս` «Կիրիլյան տեքստային տառատեսակներ» անվանակարգում, հաղթող է ճանաչվել «Վիլյամ» տառատեսակը` հեղինակված ռուսաստանցի Մարիա Դորեուլիի կողմից: «Հունական տեքստային տառատեսակների առաջին հորիզոնականում կրկին Բեն Ջոնսն է` իր «Էմրիս» տառատեսակով: Ինչ վերաբերում է չորրորդ և վերջին` ազատ ոճի տառատեսակներին, ապա առաջին կարգի մրցանակ շնորհվել է «Բելոդոննա»-ին` ստեղծված Ալեքսանդրա Կորոլկովայի կողմից (Ռուսաստան): Հենց այս տառատեսակի համար է վերջինիս տրվել «Գլխավոր մրցանակը» և 1000 եվրո պարգևը»,- տեղեկացրեց Էրիկ Ղաբուզյանը:
Ասուլիսին ներկա, մրցութային հանձնաժողովի անդամ Մանվել Շմավոնյանն իր հերթին նկատեց, որ տառարվեստով զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը Հայաստանում շատ քիչ է: «Մենք պատրաստ ենք օգնել և մեր փորձը փոխանցել բոլոր ցանկացողներին: Ինքնուսուցումը կարող է բերել որոշակի մակարդակի, սակայն միջազգային ասպարեզում սեփական խոսքն ասելու համար պետք է մասնագետների մոտ սովորել: Ընդ որում, տառարվեստ սովորեցնող առանձին դպրոցներ կամ ուսումնական հաստատություններ գոյություն չունեն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- նկատեց նա:

Շմավոնյանի խոսքով՝ ինչ վերաբերում է վեբ-դիզայնին, այս պարագայում միայն դիզայներական աշխատանքը բավարար չէ, և առաջին հայացքից նորմալ մշակում անցած տառատեսակները տեխնոլոգիական լուրջ մշակումների կարիք ունեն:

Նշենք, որ Տառատեսակների 4-րդ՝ «Գրանշան 2011» միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 14-15-ը` Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում