Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Առաջնորդի կողմնակիցները փորձում են վերջ դնել Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի քաղաքական կարիերային

Իրանական Parsine լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի աշխատանքային շրջանը ավարտվելու է հաջորդ տարվա փետրվարին, և դա՝ այն պայմաններում, որ արդեն խորհրդի նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին հեռացվել է բանիմացների խորհրդից, իսկ խորհրդի այլ ազդեցիկ անդամ Միր Հուսեյն Մուսավին լրիվ դուրս է դրվել պետական համակարգից:

Կայքի հաղորդմամբ. «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի նոր շրջանը համընկնելու է խորհրդարանի 9-րդ նստաշրջանի ընտրությունների հետ, և կարելի է այդ ժամանակահատվածը շատ կարևոր համարել Իրանի քաղաքական ուժերի վերադասավորման խնդրում:

Հաշեմի Ռաֆսանջանիի բացակայությունը խորհրդի հաջորդ շրջանում նշանակելու է, թե վերջ է դրվելու նրա քաղաքական ողջ կարիերային: Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի հաջորդ նստաշրջանի կարևորագույն քննարկելիք թեման Սահմանադրության փոփոխությունն ու երկրի վարչակարգը խորհրդարանական դարձնելու հարցն է, որտեղ, եթե բացակա լինի Հաշեմի Ռաֆսանջանին, արդեն հնարավորություն չի ունենա ազդել երկրի ապագայի համար կարևոր հարցերի վրա»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ պահպանողական մի շարք ազդեցիկ պաշտոնյաների ճնշումների արդյունքում Հաշեմի Ռաֆսանջանին բանիմացների խորհրդի նախագահությունը թողեց իր մրցակցին և հրաժարվեց մասնակցել խորհրդի ընտրություններին:

Այս պահին էլ, երբ իր ավարտին է հասնում համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի նստաշրջանը, առաջնորդի մի շարք կողմնակիցներ հրապարակավ քննադատություններ են հնչեցնում Հաշեմի Ռաֆսանջանիի և նրա գլխավորած խորհրդի հասցեին և պահանջում են իսպառ վերացնել նպատակահարմարությունը բնորոշող խորհուրդը:

Հատկանշական է, որ օրեր առաջ Հաշեմի Ռաֆսանջանին բացահայտ քննադատեց առաջնորդին ու նրա հնչեցրած տեսակետը ապագայում Իրանի վարչակարգը խորհրդարանական դարձնելու շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում