Խրոնիկական հիվանդություններով կամ մարմնի ավելորդ քաշով տառապող ամերիկացի աշխատողները երկրի բյուջեին տարեկան հասցնում են 153 մլրդ դոլարի վնաս: Այսպիսի տվյալներ է բերվում Գելլափի ծառայության հետազոտողների զեկույցում: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ըստ հետազոտողների` ԱՄՆ ծառայողների և աշխատակիցների 86%-ը խնդիրներ ունի ավելորդ քաշի կամ, ընդհանուր առմամբ, առողջության հետ, որի հետևանքով չի կարողանում ավարտին հասցնել աշխատանքը: Դա հանգեցնում է աշխատանքի արտադրողականության կրճատմանը, արդյունքում քիչ քանակությամբ եկամուտ է մտնում բյուջե:
Սոցիոլոգները նշում են, որ ԱՄՆ-ում աշխատողների միայն 14%-ն ունի նորմալ քաշ և զերծ է խրոնիկ հիվանդություններից:
Հետազոտությունն անցկացվել է ընթացիկ տարվա հունվարի 2-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Դրան մասնակցել են շուրջ 110 հազար ամերիկացի ծառայողներ և աշխատողներ: