Friday, 17 07 2026
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

Պետության առաջնահերթություններից են կրթական ծառայությունների միջազգային մրցունակության խթանումը. Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ 2025 թ․ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ ձեռք բերած գիտելիքները և հմտությունները լավագույնս կծառայեն հետագա մասնագիտական կամ գիտական արդյունավետ գործունեությանը՝ ի նպաստ պետության, համայնքի և հասարակության։

Նա շնորհավորել է նաև բուհի հիմնադրման 25-ամյակի առիթով՝ ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն արդեն դարձել է Հայաստան-Ֆրանսիա միջպետական համագործակցության և երկու ժողովուրդների միջև շփումների զարգացման կարևոր հարթակ:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը շարունակում է մնալ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումների ակտիվ մասնակիցը և գործընկերը՝ նպաստելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթական համակարգի ձևավորմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ պետության առաջնահերթություններից են մատուցվող կրթական ծառայությունների միջազգային մրցունակության խթանումը, կրթության բովանդակության արդիականացումը, ինչպես նաև բուհերում ուսումնական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցության ապահովումը։

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է տարեսկզբին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև ստորագրված հուշագիրը, որի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում ագրարային ոլորտի կրթության որակն ու միջազգային մրցունակությունը։

Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային գործունեության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, ՀՖՀ-ի դասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, համալսարանի գործընկեր կառույցների անդամներ:

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով Հայաստանում ֆրանսիական համալսարանն այս տարի ունի 450-ից ավելի շրջանավարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում