Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել Մատենադարանի նոր համալիրի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր գիտական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, Հայաստանի և արտասահմանյան հեղինակավոր հայագետներ, պատվավոր հյուրեր:

Նախագահը շրջել է հնագույն ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման համար լավագույն պայմաններով ապահովված մասնաշենքում, ծանոթացել միջազգային նման առաջնակարգ հաստատությունների բոլոր չափանիշներին համապատասխանող գիտական նոր համալիրի հնարավորություններին:

***
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր համալիրի կառուցման հետ կապված մի խումբ անձինք ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով:

ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը ՀՀ նախագահի կողմից հանձնվել է Մատենադարանի նոր գիտական համալիրի բացման հանդիսավոր արարողությունից հետո:

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի և մատուցած ծառայությունների համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով է պարգևատրվել Սամվել Կարապետյանը (ՌԴ):

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել է նաև ճարտարապետ Արթուր Ստեփանի Մեսչյանը՝ արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Սերգեյ Համբարձումյանը (ՌԴ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Մակար Նահապետյանը (ՌԴ) պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են նաև Ֆելիքս Աշոտի Փիրումյանը՝ պետական և հասարակական-քաղաքական ոլորտներում երկարամյա և արդյունավետ գործունեության համար, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Հրանտի Թամրազյանը, նկարիչ քանդակագործ, ճարտարապետ Վանիկ Հակոբի Խաչատրյանը (Վան Խաչատուր)՝ արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Երջանիկ Սամուելեանը (Սիրիա) և Միհրան Մինասեանը (Սիրիա) պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Գիտության և կրթության բնագավառներում ունեցած ներդրման համար Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ջուլիետտա Աբրահամի Էյնաթյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել «Ալբերտ Կարախանյան և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն (հետմահու) Ալբերտ Վահանի Կարախանյանը, գլխավոր ճարտարապետ Հունան Շամիրամի Կոստանյանը, աշխղեկ Արմեն Էդիկի Հովհաննիսյանը:

Մատենադարանի գիտական նոր համալիրի բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:

Նախագահը նշել է, որ ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններից անմիջապես հետո սկսվելու է Մատենադարանի հին՝ գլխավոր մասնաշենքի և դեպի մասնաշենք տանող ճանապարհի կապիտալ վերանորոգումը: Սերժ Սարգսյանի խոսքով, ծրագրված է այդ աշխատանքներն ավարտել հաջորդ տարի, երբ Երևանում կտոնվի հայ գրատպության 500-ամյակը, և 2012թ.-ին համաշխարհային գրքի մայրաքաղաք դարձած Երևանի հյուրերն առիթ կունենան տեսնելու Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերանորոգված և մեծ ցուցասրահի վերածված տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում