Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Հայաստանին ավելի ձեռնտու է արևմտամետ դիրքավորվող Քըլըչդարօղլուն, քան Պուտին-Էրդողան բռնապետերի տանդեմը

Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։

«Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», – գրել է Քըլըչդարօղլուն:

Մոսկվան առայժմ չի արձագանքել Թուրքիայի նախագահի թեկնածուի հայտարարությանը:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր մի շարք կուսակցությունների կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերջին հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը։

Մոսկվան Էրդողանի իշխանության օրոք՝ հատկապես վերջին տարիներին, ակտիվ համագործակցում է Անկարայի հետ։ Թուրքիայի կառավարությունն իր հերթին հրաժարվեց միանալ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին՝ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ ի պատասխան Ուկրաինա ներխուժման:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը համարում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրվելու մեծ հավանականություն ունի.«Այո՛, նախընտրական այս շրջանում Քըլըչդարօղլուն իսկապես դիրքավորվում է հակառուսական, ավելի շուտ՝ հակապուտինական դիրքերում։Այս պահի դրությամբ նա առաջատարն է, սակայն հնարավոր է՝ Էրդողանը վարչական լծակներ ու ընտրակեղծարարություն կիրառի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խուդավերդյանի՝ նույնիսկ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Հայաստանի հետ կապված նախապայմանները չեն փոխվում.«Այդ հարցում նրա ու Էրդողանի միջև էական տարբերություններ չկան»։

Դիտարկմանը, թե Հայաստանի համար մի իրավիճակ է, երբ գործում է Պուտին-Էրդողան տանդեմը և հնարավոր է այլ իրավիճակ լինի, երբ ավելի արևմտամետ հայացքներով նախագահ լինի Թուրքիայում, մեր զրուցակիցն արձագանքեց.«Իմ կարծիքով՝ Հայաստանի համար առավել շահավետ կլինի, եթե Թուրքիայում իշխանության լինի Քըլըչդարօղլուն, քանի որ Պուտին-Էրդողան երկու բռնապետերի տանդեմը մեզ ոչ մի բան չի տվել առ այսօր։ Ավելին՝ այդ տանդեմը Հայաստանի համար բավականին վտանգավոր է։Իսկ Քըլըչդարօղլուն ավելի նախընտրելի է,քանի որ առ այս պահին արևմտամետ դիրքերից է հանդես գալիս,  իսկ արևմուտքը շահագրգռված է այստեղ խաղաղությամբ, անվտանգության  պահպանմամբ ու բարեկեցությամբ»։

Մեր հաջորդ դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահի խոսնակ Քալընը  դժգոհել էր, թե արևմուտքը ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա հայկական նախապայմանները կատարելու հարցում, Խուդավերդյանը պատասխանեց.«Արևմուտքն այո՛, հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ, սակայն չեմ կարծում, որ առանց նախապայմանների է դա պատկերացնում։ Համենայնդեպս  պաշտոնապես այդպիսի հայտարարություններ չենք տեսել։ Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի գրասենյակի հայտարարություններին, ապա նրանք շատ հեռուն են գնացել, նույնիսկ Քըլըչդարօղլուին մեղադրում են թուրք-ադրբեջանական մերձեցման դեմ պայքարելու համար։ Այսինքն՝ Էրդողանի գրասենյակի հայտարարությունները շատ ժամանակ բանականությունից դուրս են»։

Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց՝ եթե Էրդողանը վարչական լծակներ ու ընտրակեղծարարություն քիչ կիրառի, ապա անշուշտ կհաղթի ընդդիմադիր թեկնածուն.«Իսկ եթե նույնիսկ Էրդողանը հաղթի, ապա չեմ կարծում, թե այնքան մեծ առավելությամբ կհաղթի, որ խորհրդարանում միաձայն իշխի։ Այսինքն՝ անկախ սպասվելիք ընտրությունների արդյունքից, Էրդողանը դիրքերը թուլանում են։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ  Թուրքիայի պետական քաղաքականությունը Հայաստանի հետ կապված մշակվել է 1990-ականների սկզբին ու արդեն հստակ նախապայմանները կան։ Թուրքիայի բոլոր իշխանությունները դա պահել են ու չեմ կարծում, թե Քըլըչդարօղլուն դա չանի։Իսկ նախապայմանն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, որից հետո սահմանների բացում ու դիվանագիտական հարաբերություններ լինեն։ Իսկ 1915 թվականի դեպքերի առումով կողմերը պետք է միմյանց հետ համաձայնության հասնեն, տարածքային որևէ պահանջ չունենան»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում