Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Պետական միջոցներից շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ մեղադրվող Վերին Պտղնիի դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց»-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք:

Ինչպես տեղեկանում է կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2013 թվականի հուլիսի 29-ից 2020 թվականի մայիսի 13-ը զբաղեցնելով հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը, վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի տարբեր ամիսներին իր մորաքրոջ տղային և դպրոցի հաշվապահ Մ. Ս.-ի բարեկամին նշանակել է համապատասխանաբար դպրոցի պահակի և հավաքարարի հաստիքներին: Վերջիններս, սակայն, երբևէ դպրոցում աշխատանքի չեն ներկայացել և աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չնայած այդ հանգամանքին՝ 2016-2020 թվականների ընթացքում հաշվարկվել և հիշյալ անձանց վճարվել է ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ, որոնք տնօրեն Ա. Հ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաշվապահ Մ. Ս.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնօրեն Ա. Հ.-ն հավաքարարի և պահակի հաստիքներին հրամանագրված հիշյալ անձանց կողմից աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու հանգամանքները քողարկելու անձնական դրդումներով, հաշվապահ Մ. Ս.-ի հետ կատարել են պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ իրենց ստորագրությամբ յուրաքանչյուր ամիս հաստատել են դպրոցի աշխատողների աշխատավարձերի հաշվարկման ցուցակները, որոնցում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված անձինք հաճախել են աշխատանքի, և նրանց անվամբ հաշվարկվել է ամսական աշխատավարձ։

Վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում