Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Ժողովրդին ոտքի ենք հանելու. հանրության վերաբերմունքից կերևա՝ ում են ուզում տեսնել պետության ղեկավար

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որն օրերս հայտարարել է Համահայկական միացյալ դաշինք է ստեղծելու մասին:

 Պարոն Բազեյան, օրերս հայտարարեցիք, որ ստեղծում եք Համահայկական միացյալ դաշինք: Նշում եք, որ դաշինքում ներգրավվելու են բոլոր այն կուսակցությունները, որոնք ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը: Ինչո՞ւ դաշինք ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ:

Մենք գտնում ենք, որ անիմաստ է որևէ նոր կուսակցություն հիմնադրելը: Հայաստանում կան 120-ից ավելի կուսակցություններ, առաջարկում ենք՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք ընդդիմադիր են գործող իշխանություններին, միավորվել համահայկական միացյալ դաշինքում: Դրանք և քաղաքական ուժերն են, և հասարակական կառույցները, ազատամարտիկների, լրագրողների կողմից հիմնադրված կազմակերպությունները, մշակութային միություններ, հայրենակցական միություններ, տարբեր հիմնադրամներ, անհատ մարդիկ, տնտեսագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք ժամանակին աշխատել են, չեն թալանել, մաքուր են եղել, կաշառակերությամբ չեն զբաղվել, հայրենասեր են: բոլորին համախմբել մեկ միասնական դաշինքում՝ անկախ նրանից, թե որտեղ է հայ մարդն ապրում՝ Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեկ գաղափարի շուրջ՝ պահել ու պահպանել Հայաստանն ու Արցախը միասին: Եթե նման մի հզոր դաշինք ձևավորվի, մենք կարող ենք հանրությանը ոտքի հանել, պահանջել գործող իշխանության հրաժարականը, կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովրդի վերաբերմունքից կերևա, թե ում են նրանք ցանկանում տեսնել որպես պետության հաջորդ ղեկավար: Եթե հիմա որևէ մեկի անունը տաս, միանգամից գլխին կսկսեն սարքել, քրեական գործեր կսկսեն հարուցել, կհեղինակազրկեն, կփորփրեն անցյալը: Դրա համար որևէ մեկի անունը մենք չենք տալիս: Հանրության վերաբերմունքից կերևա, թե ում են նրանք ցանկանում տեսնել, թե ում են ուզում տեսնել պետության հաջորդ ղեկավար:

Այսպիսի դաշինքներ, երբ ձևավորվում են, ովքե՞ր են դրանք ֆինանսավորում, ի վերջո, նաև նյութական ռեսուրսների խնդիրներ են առաջանում:

Բնականաբար, այդ հարցը լուծելու համար մենք պետք է բացենք հիմնադրամ, որևէ մի ազնիվ մարդու նշանակենք այդ հիմնադրամի տնօրեն կամ նախագահ: Ես ունեմ 20 հազար դրամի հնարավորություն, դա կփոխանցեմ, իմ ընկերն ունի 10 հազար դրամի հնարավորություն, կփոխանցի այդ 10 հազարը, մյուս ընկերս, որ գործատեր է, ունի հնարավորություններ, կփոխանցի 100 հազար: Որպեսզի որևէ մեկից կախվածության մեջ չլինենք: Կարող ենք կոչել համահայկական միացյալ դաշինք, անվանունը պայմանական է: Ես կարծում եմ՝ այդ անվանումն է այսօր հարմար:

«Համահայկական» բառը շատ չի չարչրկվո՞ւմ:

Ոչ, չի չարչրկվում, որովհետև ոչ միայն Հայաստանի քաղաքացիները կարող են մասնակից լինել այդ դաշինքին, այլև մեր բոլոր այն հայրենակիցները, որոնք ապրում են Սփյուռքում: Նրանց մի մասն ունի նաև Հայաստանի քաղաքացիություն: Նրանց կարելի է թույլատրել մասնակցելու, օրինակ, ՀՀ ազգային ժողովի ընտրություններին: Ինչ վերաբերում է ծրագրային հիմնադրույթներին, մենք ունենք ծրագրային հիմնադրույթներ արտաքին քաղաքականության վերաբերյալ, ներքին խնդիրների, տնտեսության զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտների վերաբերյալ: Լուծենք մեր ներքին խնդիրները, հզորացնենք բանակը, կրճատենք ոստիկանության աշխատակիցների անակը, ամեն ինչ ուղղենք բանակին, որովհետև պետության միակ երաշխավորը բանակն է, այդ թվում նաև ԱԱԾ-ն է պետության անվտանգության երաշխավորը: Իսկ գործող իշխանությունները ոստիկանների քանակը, բարձրացրել են նրանց աշխատավարձերը, տարեկան մի քանի անգամ տալիս են պարգևավճարներ, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն են բարձրացրել, էլի տալիս են պարգևավճարներ, իսկ բանակը բարձիթողի վիճակում է: Տեսանք ինչ եղավ, խաղաղ պայմաններում 15զինվորները զոհվեցին, տեսանք, թե ինչ վատ պայմաններում են նրանք ապրում: Բացի դրանից, այս իշխանությունը երկիրը տարել է կապիտուլյացիայի: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հցրում ինքն իր կետից է սկսում, այսինքն այն, ինչ նախկինում բանակցել էին, ինքը դրանք չեղյալ հայտարարեց: Արդյունքում եղավ պատերազմ, որովհետև գնաց պոպուլիստական հայտարարություններ արեց, որ Արցախը Հայաստան է և վերջ՝ հնարավորություն տալով Ադրբեջանին սկսել պատերազմ: Նույն բանն արեց պաշտպանության նախարարը՝ ասելով՝ նոր պատերազմ, նոր տարածքներ:

Ամիսներ շարունակ փողոցային պայքար էր մղում խորհրդարանական ընդդիմությունը, որը ոչ մի կերպ չհաջողվեց: Ինչո՞ւ եք կարծում, որ ձեզ կհաջողվի:

Իմ գնահատմամբ՝ եթե նախկինները լավ ղեկավարեին երկիրը, չզբաղվեին սեփական բարեկեցության ապահովման խնդիրներով, հզորացնեին բանակը, զարգացնեին երկրի տնտեսությունը, երկրում հաստատեին արդարություն, Նիկոլ Փաշինյանի նման մեկը չէր կարող գալ ու վերցնել իշխանությունը: Հանրությունը հոգնել, ձանձրացել էր նախկին իշխանությունների գործելակերպից, անօրինականություններից, սոցիալական անարդարությունից: Դրա համար անգամ կապիտուլյացիայից հետո հանրությունը գնաց ու նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Որքան էլ որ նախկին իշխանությունները, «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրությանը ոտքի հանել «Զարթիր լաո, մըռնիմ քըզի»-ով, լաոն չզարթնեց, չհավաքվեց այն կրիտիկական զանգվածը, որ ստիպեին գործող իշխանությանը տալու հրաժարական: Մեկ բոյկոտեցին, մեկ գնացին խորհրդարան, հետևաբար, նրանք չեն կարող լինել իշխանափոխության շարժիչ ուժ, նրանք իրենց դարն ապրել են: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը այլևս չպետք է հավակնություն ունենան գալու Հայաստանում իշխանության, որովհետև նրանք էլ են պատասխանատու այսօրվա իրավիճակի համար: Իսկ հիմա, եթե մենք ձևավորենք դաշինք, որևէ մեկի անունը մենք չենք տալու, հանրության վերաբերմունքից կերևա՝ ով կարող է լինել պետության հաջորդ ղեկավարը:

Ի՞նչ քայլեր եք անելու հիմա, երբ արդեն հայտարարվել է նոր դաշինքի ձևավորման մտադրության մասին:

Ես ամեն օր տարբեր մարդկանց եմ հանդիպում, փորձում եմ ներկայացնել մեր մոտեցումները: Ես չեմ ասում՝ եկեք միացեք մեզ, ես ասում եմ՝ մենք գալիս ենք միավորվենք ձեզ, եկեք միավորվենք, մեկ միասնական համահայկական միացյալ դաշինք ձևավորենք, ժողովրդին ոտքի հանենք և ոնց որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, վերցրեց իշխանությունը, այնպես էլ մենք հանրությանը ոտքի հանենք, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությանը ստիպենք տալ հրաժարական և լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Գարնանը մի քիչ եղանակները բացվեն, մենք ժողովրդին ոտքի ենք հանելու:

Այսինքն փողոցային ակտիվ պայքա՞ր է լինելու:

Այո, լինելու է, ժողովրդին ոտքի ենք հանելու: Մենք չենք գնալու փակենք հրապարակներ, խաչմերուկներ, պարալիզացնենք մայրաքաղաքը: Հանրահավաքները կլինեն Ազատության հրապարակում, որպեսզի չխանգարենք և լրացուցիչ խնդիրներ չստեղծենք մեր հանրության համար: Մենք նորմալ, քաղաքակիրթ պայքար ենք իրականացնելու, իսկ իմ գնահատմամբ, երբ փոխվեց իշխանությունը, եկավ նոր իշխանություն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվի պատասխանատվության: Եթե նա արդարացվի, իրեն հասնում է բարձր կենսաթոշակ, առանձնատուն, պահակախումբ, թող գնա ապրի: Իսկ եթե մեղադրանքը կհաստատվի, որ հրահրել է պատերազմ և երկիրը  տարել կապիտուլյացիայի, նա պետք է ենթարկվի պատասխանատվության և դատապարտվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում