Sunday, 28 04 2024
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է

Երևանի «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգումից հետո վերաբացվել է

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Երևանի «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ է հատկացվել:

Ըստ աղբյուրի՝ դեռևս 1970-ական թվականներին շահագործման հանձնված կառույցը տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում էր: Մաշված ու կոտրված սալիկները վտանգավոր էին դարձել հետիոտնի համար, տարիներ շարունակ տարածքում նաև աղբ էր կուտակվել:

«Երևանի քաղաքապետարանը գետնանցումների վերանորոգման և հիմնանորոգման ծրագիր ունի, որից հետո, իհարկե, շատ կարևոր է գետնանցումների պահպանման հարցը: Մեր մոտեցումն այն է լինելու, որ մենք գետնանցումները հիմնանորոգելու ենք, դրանից հետո դնենք աճուրդի և արդեն տանք պահպանման մասնավոր ընկերություններին»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Նշվում է, որ «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը ևս կտրվի մասնավորի սպասարկմանը: Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի: Համայնքը հստակ պահանջներ է սահմանել. անցումում նախատեսվող առևտրային տաղավարները կլինեն միանման, տնտեսվարողը մուտքերի մոտ կապահովի նաև վերելակների և սանհանգույցի առկայությունը:

«Խորհրդային տարիներին ճարտարապետական լուծումներն այստեղ այնպես էին տրված, որ աստիճանավանդակների թեքությունը թույլ չէր տալիս թեքահարթակներ կառուցել, միակ լուծումը վերելակի տարբերակն է: Անցումն այս պահին աճուրդում է, և հիմնական պայմաններից մեկը մուտքերի մոտ վերելակներ ունենալն է: Մուտքերի մոտ նախատեսվում է նաև սենսորային դռներ, և երբ տարածքը տրվի վարձակալության, այդ ամենն ապահովելու է տնտեսվարողն իր միջոցներով»,-նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է այնպես, որ ժամանակին արված լուծումները հիմնականում պահպանվեն, իհարկե, կիրառվել են նաև նոր մոտեցումներ: Անցումն ունի կախովի առաստաղ, լեդ լուսավորություն:
«Նախնական նախագծով նախատեսված էր ուղղակի բարեկարգում, վերատեղադրում և դրանով ավարտ: Սակայն մենք իրականացրեցինք ամբողջական նախագծի փոփոխություն, որոշվեց որ Մաշտոցի պողոտայում առկա բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներն ունենան նույն տեսքը: Դրանից ելնելով՝ մենք ամբողջությամբ պռեսգրանիտով փոխեցինք հատակը, փոխեցինք նաև հենապատերը, աստիճանների ամբողջ հարթակը պատեցինք բազալտով, երկկողմանի պատերն էլ՝ տրավերտինով»,- նշել է Խորեն Գրիգորյանը:

«Պատասխանատուները վստահեցնում են՝ հարմարավետ, լուսավոր ու անվտանգ պայմաններ կապահովվեն երևանյան բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներում: Այս պահին իրականացվում են գույքագրման աշխատանքներ, որից հետո համայնք-մասնավոր գործակցության շրջանակում տասնամյակների խնդիրներին փուլ առ փուլ կտրվեն համալիր լուծումներ»,- հայտնում է աղբյուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում