Sunday, 28 04 2024
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա

«Ո՞ր» Գերմանիայի հետ է խոսելու Հայաստանի արտգործնախարարը. կարևոր ուղղություն բարդ պահին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը փետրվարի 6-7-ը կայցելի Բեռլին, որտեղ հանդիպում կունենա Գերմանիայի արտգործնախարար Անաբելա Բերբոկի հետ: Դրանից հետո նախատեսված է երկու նախարարների մամուլի ասուլիսը: Արարատ Միրզոյանի Գերմանիա այցը տեղի է ունենում Անաբելա Բերբոկի շուրջ ստեղծված աղմկոտ իրավիճակի պայմաններում: Օրեր առաջ նա հայտարարել էր, որ Եվրամիությունը պատերազմում է Ռուսաստանի դեմ: Այդ հայտարարությունը ոչ միայն աղմուկ էր առաջացրել ՌԴ ղեկավարության շրջանում, այլ նաև հենց Գերմանիայում: Գերմանիայի կանցլեր Շոլցը Բերբոկի այդ հայտարարություններից հետո ստիպված էր մեղմել դրա առաջացրած աղմուկը, խոսելով ՌԴ դեմ պատերազմի մեջ չներքաշվելու մասին: Արևմտյան, մասնավորապես Գերմանիայի մեդիայում և փորձագիտական շրջանակներում խոսակցություն ծավալվեց այն մասին, որ կանցլերն ու արտգործնախարարը ունեն որոշակի տարաձայնություններ և հնարավոր է, որ Շոլցը դիտարկում է նաև արտգործնախարար Բերբոկին փոխարինելու հարցը: Բերբոկը մեդիա-փորձագիտական շրջանակում դիտարկվում է ԱՄՆ ազդեցության տակ գտնվող գործիչ:

Միաժամանակ բավականին նկատելի է, որ Գերմանիան փորձում է պահպանել Եվրամիության առաջատար խաղացողի դերն ու մի կողմից անշուշտ աշխատելով ԱՄՆ հետ, մյուս կողմից կուլ չգնալ ամերիկյան քաղաքականությանը, որի հետ ընդհանրություններից զատ կան այդուհանդերձ նաև շոշափելի ռազմավարական տարաձայնություններ: Գերմանիան այդ հարցում ունի թերևս շահընկեր ի դեմս Ֆրանսիայի, որը նույնպես խոսում է «եվրոպական սուվերենության» մասին և հունվարի 22-ին այդ տոնայնությունը արտահայտվել էր նաև Մակրոն-Շոլց հանդիպմանը, որ Փարիզում տեղի էր ունեցել ֆրանս-գերմանական պայմանագրի 60-ամյա հոբելյանի առիթով, ինչը դիտվում է ժամանակակից Եվրոպայի առանցքային փաստաթղթերից մեկը:

Բարդ և հարաբերական այս իրավիճակում տեղի է ունենում Հայաստանի արտգործնախարարի այցը Գերմանիա, որի նպատակը թերևս պետք է լինի Հայաստանի անվտանգության ճարտարապետությանն առնչվող հարցերի քննարկումն ու ռիսկերի կառավարումը, ներառյալ բնականաբար արցախյան բաղադրիչն ու այդ թվում Լաչինի միջանցքի խնդիրը: Երևանի համար «ներգերմանական» բավականին նուրբ վիճակն անշուշտ այդքան էլ ոգևորիչ լինել չի կարող, քանի որ, օրինակ կարող է առաջանալ պարզ հարց, թե որքան կայուն կարող է լինել Բերբոք-Միրզոյան բանակցությունը, եթե Գեևմանիայում կա արտաքին գործերի նախարարի և կանցլերի հայացքների որոշակի տարբերություն: Դրամատիզացնել դա իհարկե չարժե, սակայն այդուհանդերձ դա ամենալավ միջավայրը չէ: Մյուս կողմից, սա կարող է բարդացնել Երևանի աշխատանքը, սակայն ամենևին չի նվազեցնում դրանում գերմանական ուղղության կարևորությունը, այդ թվում հաշվի առնելով նաև որոշակի հետագծային իրողություններ, որ հասնում են մինչև 2013-16 վճռորոշ թվականներ, երբ խմորվում էին և բեկումնային փուլ մտնում Հայաստանի և Արցախի շուրջ երեկվա և  այսօրվա զարգացումները:

Ի դեպ, 2016-ի ապրիլի քառօրյայի զինադադարի հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանն այցով հենց Գերմանիայում էր, որտեղ կանցլեր Մերկելի հետ հանդիպմանն արեց կարևոր հայտարարություններ: Այսօր իհարկե Մերկելի Գերմանիան չէ, կամ ավելի շուտ՝ այդ Գերմանիայից մնացել է նախագահ Շտայնմայերը, որը Մերկելի արտգործնախարարն էր վերը նշված կարևոր ժամանակահատվածում: Շտայնմայերի հետ օրեր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում