Հարավ-կորեական մեքենաներ արտադրող «Hyundai» կոնցեռնը Սանկտ Պետերբուրգի գործարանում «Hyundai Solaris» մոդելի համար սկսել է արտադրել մասեր, ինչպես նաև զոդել և ներկել թափքեր։
Թափքերն արտադրվում են Ղազախստան արտահանելու համար, ընկերությունը դրանք ուղարկում է Ալմա-Աթայի գործարան՝ այնտեղ մեքենաներ հավաքելու համար։ Պետերբուրգում թափքերի պատրաստման հոսքագիծը վերջերս է վերագործարկվել։ Կոնցեռնը նախատեսում է նաև թափքեր թողարկել Hyundai Creta քրոսովերի համար։