Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Ներդրումային հնարավորություններ աշխարհի տարբեր ծայրերից. Հայաստանում ներկայացվեց ARFI քրաուդֆանդինգի հարթակը. «Արմենպրես»

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ներկայացնում է նոր` ARFI ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը: Այն լինելու է էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք, որը հնարավորություն կտա և՛ լոկալ բիզնեսներին ֆինանսավորում ներգրավել, և՛ ներդրողներին ամբողջ աշխարհից մասնակցություն ունենալ պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում։ Հարթակի անունը «Armenia Financed» բառակապակցության հապավումն է, որը նշանակում է ֆինանսավորված Հայաստան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հարթակի հնարավորություններից, առանձնահատկություններից և առաջարկներից է խոսել   ԱՌՖԻ ներդրումային ընկերության  տնօրեն Էդգար Էվոյանը:

-Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ներկայացնում է նոր` ԱՌՖԻ (ARFI – Armenia Financed) ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը: Վերջերս ԱՌՖԻ-ն կենտրոնական բանկից ստացել է լիցենզիա: Ի՞նչպես ծնվեց հարթակի գաղափարը։

-Ինչպես գիտեք, ԱՆԻՖ-ը հիմնադրվել է արտասահմանյան խոշորագույն ներդրողների և ինստիտուցիոնալ գործընկերների հետ Հայաստանում լայնածավալ նախագծերի իրականացման առաքելությամբ: Հիմնական նպատակն է, ներդնելով պետական ծագման միջոցները, միաժամանակ խթանել մասնավոր` ավելի մեծ կապիտալի հոսքը ՀՀ տնտեսություն։

Գործունեության ընթացքում ԱՆԻՖ-ի թիմը արձանագրեց պահանջարկ մի քանի ուղղություններով.

Նախ ԱՆԻՖ դիմում էին համեմատաբար ավելի փոքր մեծության ընկերություններ և նախագծեր, որոնք չէին բավարարում ԱՆԻՖ-ի և ձեռնարկատեր-պետություն հակաճգնաժամային ֆոնդի պայմաններին։

Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձ ներդրողների շրջանակում հետաքրքրվածություն կար փոքրածավալ ներդրումներ կատարել ֆինանսավորվող նախագծերում։

Արդյունքում ԱՆԻՖ-ի ղեկավարության մոտ ծնվեց միտք՝ ստեղծել էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք, որը և լոկալ բիզնեսներին հնարավորություն կտա ներգրավել ֆինանսավորում, և ներդրողներին ամբողջ աշխարհից՝ մասնակցություն ունենալ պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում։ Անունը «Armenia Financed» բառակապակցության հապավումն է, որը նշանակում է ֆինանսավորված Հայաստան։

Նշեմ, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ գրանցվել և լիցենզավորվել է հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը: Այդ օրվանից մեկնարկել է ընկերությունների հետ համագործակցության և հայտերի ընդունման գործընթացը: Աշխատանքներ են տարվում նաև մի շարք աշխարհահռչակ հայերի հետ՝ ԱՌՖԻ հարթակի աշխատանքներում նրանց տարբեր ձևաչափերով ներգրավելու ուղղությամբ։ Հարթակում ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականի սկզբից։

-ԱՌՖԻ-ն Հայաստանում առաջին ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն է և նորություն է հայ հասարակության համար։ Մի փոքր կմանրամասնեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում հարթակը:

-ԱՌՖԻ-ն օնլայն հարթակ է արտաբորսայական արժեթղթերով գործարքների համար։ Ի՞նչ է դա նշանակում: Մինչև վերջերս ամբողջ աշխարհում սովորաբար ներդրողներին հասանելի էին միայն բորսայում շրջանառվող արժեթղթերը։ Բորսա մուտք գործելու համար պահանջվում են բավականին խիստ պայմաններ, որոնց հիմնականում բավարարում են արդեն զարգացած մեծ ընկերությունները։ Այնուամենայնիվ, մինչև բորսա դուրս գալը ընկերությունները հիմնականում կապիտալ են ներգրավում մի քանի փուլերով, որոնք, սակայն, միայն հասանելի էին փոքր քանակով ներդրողներին։ Նմանատիպ հարթակները լուծում են այդ խնդիրը, և ԱՌՖԻ-ն առաջինն է Հայաստանում, որի նպատակն է մի կողմից ընկերություններին տալ հնարավորություն ներգրավել կապիտալ ներդրումներ օնլայն միջավայրում, մյուս կողմից ներդրողներին տալ հնարավորություն ձեռք բերել մասնաբաժին մեծ պոտենցիալով բիզնես նախագծերում։

-Ինչպես նկատեցիք, հարթակը միտված է Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը: Կա՞ն թիրախային ոլորտներ, որոնց ավելի շատ է ուշադրություն դարձվելու, թե այն ներգրավելու է բոլոր ոլորտները:

-Ըստ ոլորտների թիրախավորումներ չկան, փոխարենը թիրախավորվելու են ներդրողների տեսանկյունից շահութաբեր բիզնես նախագծեր, որոնք մակրոտնտեսության տեսանկյունից կունենան մուլտիպլիկատիվ ազդեցություն տնտեսական աճի վրա։

– Ի՞նչ հնարավորություններ է տալու հարթակը գործարարներին և ովքե՞ր կարող են դիմել:

-Հարթակը գործարարներին տալիս է հնարավորություն ոչ միայն կապիտալ ներգրավել մեծ քանակով ներդրողներից, այլ անվճար գովազդել այն և ունենալ մեծ քանակով դեսպաններ, որոնք կգովազդեն ընկերության արտադրությունը։

Սկզբնական շրջանում մենք խիստ սահմանափակումներ չենք դրել դիմելու համար։ Նպատակը նա է, որ դուրս չթողնենք մեծ պոտենցիալ ունեցող ՏՏ ստարտափ նախագծերին։

Սակայն հետագայում նախատեսում ենք կիրառել փոքրիկ հարցաշար, որոնց պատասխանելու արդյունքում բիզնեսի սեփականատիրոջը պարզ կդառնա՝ պե՞տք է դիմել հարթակին, թե՞ ոչ։

-Կխնդրեի ներկայացնել հարթակում ներգրավվելու ի՞նչ պայմաններ կան: Արդյոք կա՞ն սահմանափակումներ և պարտադիր պահանջներ:

-Հիմնական սահմանափակումները օրենսդրական են։ Օրինակ՝ հարթակում բաժնետոմսերի թողարկում կարող են իրականացնել միայն բաժնետիրական ընկերությունները, և ՍՊԸ-ներն ու  ԱՁ-ները ստիպված են վերակազմակերպվել բաժնետիրական ընկերությունների։ Հաջորդ սահմանափակումը կայանում է նրանում, որ հարթակով ներդրումներ կարող են իրականացվել միայն ՀՀ դրամով։ Նաև մեկ տարվա ընթացքում առավելագույն գումարի սահմանափակում կա, որը կազմում 2.5 մլրդ դրամ։

-Ի՞նչ կտա հարթակի գործածությունը Հայաստանին:

-Մի պահ պատկերացրեք, որ մեր սփյուռքահայության մեծ մասը և այլ արտասահմանյան ներդրողներ ներդրում են կատարել հարթակով և արդեն տեսել են դրա օգուտները։

Բնականաբար, կբարձրանա վստահությունը Հայաստանում այլ ներդրումներ իրականացնելու, և ինչու չէ նաև Հայաստանում սեփական նախաձեռնություն ստեղծելու հետ կապված, քանի որ մի բան է հեռվից լսել ինչ-որ հաջողությունների մասին, մեկ այլ բան է զգալ և քաղել դրա օգուտներն անձնապես։

Մյուս տեսանկյունից ընկերությունների և պոտենցիալ բիզնես գաղափարների համար դա հնարավորություն է՝ գտնել ֆինանսավորում և առաջ գնալ։

-Ինչո՞ւ ընտրել ԱՌՖԻ հարթակը, որո՞նք են հարթակի հնարավորություններն ու առանձնահատկությունները։

-Արդեն խոսեցինք հարթակի ընդհանուր առանձնահատկություններից։ Տեխնիկական առանձնահատկություններից են ամբողջապես առցանց ներդրումների իրականացման գործընթացը, այդ թվում՝ ներդրողների սեփականության գրանցումը Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում։ Հաջորդը ընկերությունների և ներդրողների առցանց սքրինինգն է և նույնականացումը։

Կարևոր առանձնահատկություն է նաև հաճախորդների տվյալների պատշաճ պաշտպանությունը։ Մենք նաև պլանավորում ենք մոտ ապագայում անցնել ԻՍՕ սերտիֆիկացում՝ բավարարելով ՏՏ անվտանգության միջազգային ընդունված բոլոր նորմերին։

-Առաջին հարցը, որ կարող է ծագել ընթերցողների մոտ այս հարցազրույցը կարդալու ընթացքում այն է, թե որքանո՞վ է հարթակը վստահելի և անկախ։

-Մենք երաշխավորում ենք, որ որևէ նախագծում ներդրում իրականացնելու դեպքում ֆինանսավորման բարեհաջող ավարտից հետո այդ ներդրողների սեփականության իրավունքը կգրացնվի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում պատշաճ կերպով։ Մենք նաև երաշխավորում ենք, որ, եթե ֆինանսավորումը չհասավ նվազագույն շեմին, ներդրողը հետ կստանա իր ներդրած գումարը։ Ընդ որում, մինչև ընկերությանը փոխանցելը, ներդրողների գումարները գտնվում են հատուկ բանկային հաշիվներում, որը պաշտպանված է սնանկության ռիսկից։

Ընկերությունը լավագույն ջանքն է կիրառում բիզնես զեղծարարների կողմից հարթակի շնորհիվ ֆինանսավորում ստանալու դեպքերը բացառելու համար։
Բիզնես նախագծերի ուսումնասիրությունը իրականացվում է ներդրողների շահերի տեսանկյունից։ Ընտրությունն իրականացվում է ներդրումային կոմիտեի կողմից՝ մի շարք չափանիշների գնահատման հիման վրա։

Բիզնես նախագծին հավանություն տալու դեպքում, հարթակը երաշխավորում է, որ որևէ տեղեկատվություն, որը հասանելի է հարթակի օպերատորին և կարևոր է ներդրողի կողմից որոշում կայացնելու համար, չի թաքցվի և թափանցիկ կներկայացվի հարթակում։

Այնուամենայնիվ, օպերատորը չի կարող երաշխավորել բիզնես նախագծի հաջողությունը, ինչը և օբյեկտիվ է։ Դա չի նշանակում, որ ԱՆԻՖ-ը չի համաֆինանսավորելու այդ նախագծերը։ ԱՆԻՖ-ի կողմից ԱՌՖԻ հարթակում բիզնես նախագծերի համաֆինանսավորման հնարավորությունը ներկա պահին քննարկման փուլում է։

-Մենք հաճախ լսում ենք, որ Հայաստանում չի օգտագործվում սփյուռքի ներուժը ներդրումների, բիզնես նախագծերի համար։ Հարթակը կարող է դառնալ շատ լավ միջոց, ներդրողներ կարող են դառնալ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ու այս կերպ առավել ամրապնդվեն Հայաստան-սփյուռք գործարար կապերը։

-Այո դուք ճիշտ եք։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները մարքեթինգային առումով մեր թիրախում են լինելու: Այստեղ կցանկանայի նշել մի հանգամանք ևս։ Բացի բուն ներդրումներ իրականացնելը, նախատեսվում են նաև, այսպես կոչված, օնլայն ռոդ շոուներ, վեբինարներ, որտեղ հայկական ընկերությունները հարթակի օգտատերերին՝ մեծամասամբ սփյուռքահայ ներդրողներին, ներկայացնելու են իրենց նախագծերը։ Այդ ներկայացման ընթացքում պարտադիր խոսելու են արտադրանքի շուկայի, ինչպես նաև ընդհանուր գործարար միջավայրի մասին։ Արդյունքում մեր հայրենակիցները առաջին գծից կլսեն Հայաստանում գործարար միջավայրի մասին, ինչը կլրացնի այն տեղեկատվական բացը, որն այսօր ունենք։ Վստահ եմ՝ դրսում շատ քչերը գիտեն այն հարկային արտոնությունների մասին, որոնք այսօր առկա են մի քանի կարևոր ճյուղերի համար։ Այս երկխոսությունը նաև կնպաստի, որ մենք վաղը Հայաստանում նոր բիզնես հիմնելու և մեր միջոցով ֆինանսավորվելու դիմումներ ստանանք արդեն արտասահմանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում