Tuesday, 21 05 2024
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին

Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում

Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ստորև։

  • Որո՞նք էին Ձեր բանկի ռազմավարական հիմնական ուղղությունները նախորդ տարվա ընթացքում:

Ամերիաբանկը Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն է արդեն գրեթե մեկ տասնամյակ: Թեև 2022 թվականին համաշխարհային տնտեսության համար սկսվեց անորոշության հերթական փուլը, մենք կարողացանք պահպանել և ավելի ամրապնդել մեր դիրքերը՝ վերահաստատելով կայուն, ժամանակակից, մրցունակ և աճի զգալի ներուժ ունեցող ֆինանսական հաստատության համբավը։

Վերջին վեց ամսվա ընթացքում հիմնական շեշտը դրվեց թվային փոխակերպման, համապատասխանության գործառույթի ապահովման և ռիսկերի կառավարման վրա, որոնք մենք  համարում ենք մեր հետագա աճի հիմնական շարժիչ ուժը:

  • Անդրադառնալով Ձեր բանկի նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշներին` կարո՞ղ եք նշել կարևորագույն կետերից մի քանիսը:

Ամերիաբանկը ֆինանսական ցուցանիշերի, ինչպես նաև նոր ծառայությունների  ու տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հատկանշական ձեռքբերումներ է ունեցել։ Նախորդ տարվա ընթացքում մենք շարունակաբար ներդրումներ կատարեցինք թվայնացման ուղղությամբ, բարելավեցինք մեր հաճախորդների բավարարվածության ցուցանիշերը, ներքին արդյունավետությունը, արդիականացրինք մեր ծառայությունները և պարզեցրինք մեր գործընթացները: Կարողացանք պահպանել Բանկի ծախսերի և եկամուտների հարաբերակցության 40%-ից ցածր ցուցանիշը: Բանկը գրանցեց շահութաբերության տպավորիչ ցուցանիշեր  կապիտալի և իրացվելիության ամուր դիրքերով: Կապիտալի տարեկան եկամտաբերությունը կազմեց 28%, զուտ տոկոսային մարժան` 5.4%: Բացի այդ, Բանկը գրանցեց ոչ տոկոսային եկամուտի տպավորիչ աճ: Համաձայն մեր ռազմավարության՝ մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմեցին ընդհանուր վարկերի ավելի քան 60%-ը: Մանրածախ պորտֆելի բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը եռամյա կտրվածքով կազմեց 30%, իսկ ՓՄՁ վարկերինը` 17,2%: Բանկը պահպանեց և շարունակեց ռիսկերի կառավարման ոլորտում իր կայուն քաղաքականությունը: Խնդրահարույց վարկերի ցուցանիշը շարունակաբար բարելավվեց բոլոր ուղղություններով` 2022 թվականին կազմելով 2,9%: Նախորդ երկու  տարվա ընթացքում պատշաճ պահուստավորման շնորհիվ վարկային ռիսկի արժեքը կազմեց շուրջ 0%: Միևնույն ժամանակ Ամերիաբանկն ապահովեց սպասարկման գերազանց որակ: Այդ մասին են վկայում հաճախորդների հավատարմության ցուցանիշը (NPS), որը կազմեց ավելի քան 75%, և հաճախորդների բավարարվածության ցուցանիշը` 9.5 միավոր 10 միավորից:

  • Ձեր ընկերության ո՞ր զարգացող ուղղություններում եք ներդրումներ կատարել և նախատեսո՞ւմ եք արդյոք շարունակել ներդրումները:

Որպես բանկ, որը կանգնած է եղել Հայաստանի բանկային ոլորտի կայացման և դրա փոխակերպման ակունքներում` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և թվայնացման ոլորտում՝ հավատարիմ մնալով իր ռազմավարական առաջնահերթություններին: Հաշվի առնելով հաճախորդների աճի ցուցանիշերը` մենք նախատեսում ենք կենտրոնացնել մեր ուժերը ծառայությունների և առաջարկների խաչաձև վաճառքի, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարար ծառայություններ առաջարկելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մշակվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են տնտեսության առանձին հատվածներում նոր հնարավորությունների բացահայտմանը, հատկապես այնպիսի հնարավորությունների, որոնք կնպաստեն նաև բանկային գործարքների և ոչ տոկոսային եկամուտի աճին: Կարևոր է նշել, որ Բանկի բոլոր գործարքների 90%-ից ավելին իրականացվում է Բանկի մասնաճյուղերից դուրս:

Եվ վերջապես մենք կշարունակենք ընդլայնել և զարգացնել մարդկային կապիտալը, ինչպես նաև բարելավել աշխատանքի արդյունավետությունն ու աշխատակիցների մոտիվացիան ակտիվ  դասընթացների և վերապատրաստումների միջոցով:

  • Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարման ասպեկտները և կայունությունը բանկային ոլորտի կարևորագույն ռազմավարական ուղղություններից են: Ինչպիսի՞ էական նախաձեռնություններով է հանդես եկել Ձեր բանկը նախորդ տարվա ընթացքում, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր են նշված ասպեկտները և կայունությունը Ձեր հաստատության համար:

Որպես Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատար` Աﬔրիաբանկը գիտակցում է առանցքային դեր ունենալու իր պատասխանատվությունը երկրի կայուն ապագա կառուցելու գործում: Մենք գիտակցում ենք, որ կլիմայի փոփոխությունը և բնապահպանական նմանատիպ ռիսկերն այսօրվա հասարակության գլխավոր մարտահրավերներից են: Դրանք ստեղծում են բնապահպանական, տնտեսական և սոցիալական էական ռիսկեր, որոնք խոչընդոտում են երկարաժամկետ աճն ու զարգացումը:

Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործմանը և դրա շրջանակում ֆինանսավորում ենք վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, մաքուր էլեկտրաէներգիայի հասանելիության, «կանաչ» տրանսպորտի և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կատարվող ներդրումները` այդպիսով տարբեր նախագծերի միջոցով աջակցելով նաև զարգացման ցածր մակարդակ ունեցող համայնքներին: 2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ նման ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար:

Ամերիաբանկը Հայաստանում կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկն է և այս ոլորտի առաջատարը: 2020 թվականից ի վեր մենք թողարկել ենք ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի կանաչ պարտատոմս։

  • Բանկերի միջև թեժ մրցակցություն է նորարարական թվային բանկային ծառայությունների մշակման ու ներդրման ոլորտում: Ի՞նչ նոր և նշանակալի ներդրում է կատարել Ձեր բանկը թվային բանկային ծառայությունների ոլորտում նախորդ տարի և ի՞նչ հաջողություն է գրանցել:

Թվային ոլորտում սպառողների վարքագծի սրընթաց փոխակերպման ֆոնին մենք կարողացել ենք խոստումնալից արդյունքներ ապահովել մեր ծառայությունների դիվերսիֆիկացման և թվայնացման ուղղությամբ: Պատասխանատվություն, ճկունություն, նորարարական մտածելակերպ և մշակույթ, որի հիմքում հաճախորդների կարիքները բավարարելու ցանկությունն է. այս ամենը կազմում է թվային փոխակերպման հաջողության բանաձևը:

Այս համատեքստում, նախորդ երկու տարին ուշագրավ էր համապարփակ թվային էկոհամակարգի մշակման և գործարկման առումով: Շուկայում իր տեսակի մեջ առաջինը համարվող այս գործիքը բանկային և ոչ բանկային ծառայությունները միավորող մեկ համակարգ է, որն ընդգրկում է ավտոմեքենաների շուկան, հիփոթեքային շուկան, էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև եզակի էկոհամակարգ ՓՄՁ-ների համար՝ վարկային հայտերի առցանց ներկայացման և մեքենայական ուսուցման վրա հիմնված վարկունակության գնահատման առաջադեմ հնարավորություններով:

  • Համաշխարհային տնտեսության հեռանկարը բազմաթիվ մարտահրավերներ է պարունակում: Որո՞նք են այն հիմնական ռիսկերը և տնտեսական մարտահրավերները, որոնց Ձեր բանկը կարող է հանդիպել առաջիկա 12 ամսվա ընթացքում:

Հայաստանն այս տարի զգալի տնտեսական աճ է գրանցել, սակայն դեռևս կան բազմաթիվ անորոշություններ, տեղի են ունենում փոփոխություններ, տնտեսության որոշակի ճյուղեր փոխակերպվում են, համաշխարհային մատակարարման շղթաներում տեղի են ունենում տեղաշարժեր, որոնք դեռ նոր պետք է իրենց ազդեցությունն ունենան երկրի տնտեսության վրա։
Թեև նշված անորոշությունները դժվարացնում են երկրի առաջատար ֆինանսական հաստատության կառավարումը, թվարկված մարտահրավերները նաև բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում: Տոկոսադրույքների ակնկալվող աճի, ռիսկի որոշակի պարամետրերի վատթարացման, կլիմայի փոփոխություններին առնչվող գործողությունների անհրաժեշտության աճի և մեր հաճախորդների շրջանում թվային գաջեթներից կախվածության աճի պայմաններում Ամերիաբանկը կշարունակի կենտրոնանալ տվյալահեն թվային փոխակերպման, ռիսկերի պատշաճ կառավարման և շրջակա միջավայրի, սոցիալական ու կորպորատիվ կառավարման ուղղությունների ընդլայնման վրա` հասնելու մեր առաքելության իրականացմանը, այն է`  բարելավել մարդկանց կյանքի որակը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում