Sunday, 28 04 2024
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը

Տարկետման իրավունքի վերականգնումը կուժեղացնի Հայաստանի բուհերում մրցակցությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին, որով փոփոխություն է կատարվում տարկետման իրավունքի հետ կապված: Ըստ նախագծի՝ 2023թվականից դպրոցն ավարտող տղաները հնարավորություն կունենան որոշակի մասնագիտություններ ընտրելու դեպքում տարկետման իրավունք ստանալ, հիմնականումյ առանձին ուշադրություն է դարձված բնագիտական և ճարտարագիտական ուղղություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր դիմորդ, ով հավակնի այդ տեղին, պիտի իմանա պետության, կառավարության հետ առաջիկա, ենթադրենք յոթ, ութ, տաս տարիների հարաբերությունները և որոշակի պարտավորություններ ստանձնի. «Մենք պետք է նաև ունենանք մեխանիզմներ՝ այդ պարտավորությունների կատարմանը հետևելու»,-ասաց գործադիրի ղեկավարը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ասյս փոփոխությանը, նշեց.«Մենք այդպես էլ այս տեսակի հարցերում որոշակի համաձայնության չենք գալիս, որովհետև նախորդ համակարգը պայմանավորված էր նրանով, որ բազմաթիվ տղաներ բուհ ընդունվելով ազատվում էին բանակից: Հետո դա վերացվեց, որովհետև բանակը կարիք ուներ զինվորների, և այդ արտոնությունը հանեցին: Մնաց միայն, այսպես կոչված, բացառիկ նվաճումների դեպքում տարկետման իրավունքը: Այստեղ էլ այսպիսի խնդիր կա, որ բացառիկ նվաճումների դեպքում այդ արտոնությունը տալով երկիրը կորցնում է տաղանդների, որովհետև այդ մարդիկ, որ գնում են հայտնի համալսարանները սովորելու, բնականաբար, նրանց մեծ մասը չի վերադառնում: Դրա համար հիմա այդ մտահոգությունից ելնելով որոշվեց կրճատել դա: Այսինքն՝ եթե նախկինում 40 համալսարանների էր դա վերաբերում, հիմա այդ թիվը դարձել է 25»,-ասաց Խաչատրյանը:

Հիմա տեղական բուհերին տարկետման հնարավորություն տալը, Խաչատրյանի խոսքով, երկու պատճառ ունի: Նախ՝ այս կերպ հնարավոր է որոշակի երեխաների պահել Հայաստանում, այսինքն՝ իրենք կարող են ընդունվել և սովորել Հայաստանում՝ տարկետման պայմաններով: Երկրորդ՝ հաշվարկն էլ այն է, որ այդ ձևով Հայաստանի բուհերում մրցակցությունը կուժեղանա, որովհետև այդ արտոնությունները, որ հանվեցին բուհերից, բուհերը գայթակղիչ չդարձան, շատ չեն ուզում մարդիկ դիմել: Հիմա այս տեսակի արտոնություններով փորձ է արվում հետ բերել և ավելի մրցակցային դարձնել:

«Ինչ վերաբերում է կոռուպցիային, իհարկե, այդ ռիսկը միշտ կա: Հայաստանում ցանկացած քայլ, որ արվում է, կոռուպցիոն ռիսկը հետը գալիս է: Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկազմակերպվի այդ գործընթացը»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք բոլոր մասնագիտություններին այդ հնարավորությունը չպետք է տրվի՞, Խաչատրյանը նշեց, որ որոշակի խտրականություն կա Հայաստանում, այսինքն՝ համարվում է, որ քանի որ բնագիտական առարկաների գծով ավելի քիչ մարդ է դիմում, որ այդ գիտությունները կարևոր են ընդհանուր զարգացման համար, այդտեղ են արտոնություն տալիս, որովհետև այդ ֆակուլտետներում, այդ մասնագիտությունների գծով դիմորդները քիչ են. «Հումանիտար ֆակուլտետներում առանձնապես դիմորդների կտրուկ անկում չկա. դրա համար կա այսպիսի որոշակի վերաբերմունք, որ հումանիտար գիտություններն այդքան կարևոր չեն, ինչը, իհարկե, սխալ է, որ Հայաստանին պետք է փրկի բնագիտությունը:

Իհարկե, դա ճիշտ չէ, որովհետև գուցե մեր այսօրվա ամենամեծ խնդիրն այս վիճակի, հումանիտար գիտությունների վատ վիճա՞կն է,-ասաց նա:

Հարցին՝ գիտությունը որքանո՞վ է շահելու այսպիսի փոփոխությունների արդյունքում, կրթության փորձագետը նշեց, որ գիտությունը հաստատ շահած դուրս կգա, որովհետև շատ մարդիկ այս ճանապարհով կմտնեն գիտություն.
«Գիտության համար լավ է, բայց պետք է զգույշ լինել, որ ասենք, հանկարծ ինչ-որ կոռուպցիոն երևույթների պատճառով չստացվի այնպես, որ միջակությունները դուրս մղեն ավելի շնորհալի երեխաներին: Ամենաշնորհալիներին, իհարկե, օլիմպիադաներում հաղթածներին չեն կարող դուրս մղել, բայց ասենք, մի քիչ ավելի թույլ, բայց էլի շնորհալի երեխաներին կարող են դուրս մղել»:

Հարցին՝ վարչապետն ասում է, որ որոշակի պարտավորություններ պետք է ստանձնեն դիմորդները, ի՞նչ մեխանիզմներ կարող են ներդնել այդ պարտավորությունների կատարման համար, ի՞նչ գործարք կկնքվի պետության հետ, Խաչատրյանը նշեց, որ պետությունը պետք է փորձի այդ երեխաներից կորզել այն, որ իրենք կմնան Հայաստանում և կաշխատեն Հայաստանի համար գոնե որոշ ժամանակ.«Ընդմիշտ չես կարող, չես կարող մարդուն ասել՝ ամբողջ կյանքդ պետք է մնաս Հայաստանում: Ասենք՝ 5-10 տարին առավելագույնն է, որ հնարավոր է կորզել: Մյուսն էլ այն է, որ եթե դու մարդուն Հայաստանում տաս լավ աշխատանք, նորմալ վճարես, այսինքն՝ այնպիսի աշխատանք տաս, որ իրենք 2-3 հազար դոլար աշխատավարձ ունենան, իրենք կուզենան մնալ Հայաստանում: Եթե մարդն իր հայրենիքում լավ վարձատրվում է, իզուր չի գնա օտար տեղ ապրելու:

Այդ մարդիկ էլ, որ գնում են Հայաստանից, գնում են, որովհետև անարդարություն են տեսնում, ցածր աշխատավարձ: Եթե դու աշխատավարձի հարցը լուծես, պրոբլեմ չի լինի, իրենք կմնան այստեղ: Մրցակցային աշխատավարձ պետք է տալ»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում