Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Հայ-թուրքական գործընթացում մոսկովյան աջակցությունը վտանգավոր է, մեզ ավելի ձեռնտու է արևմտյան միջնորդությունը

ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն գործարկվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս բազմակողմ աջակցություն ցուցաբերել։ Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից», – նշել է Զախարովան։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ Ռուսաստանն ունի նման շահագրգռվածություն, սակայն մեր զրուցակիցը դա բավականին վտանգավոր է համարում․ «Եթե շահգրգռված չլիներ, Զախարովան նման հայտարարություն չէր անի։ Բնականաբար նա արտահայտում է Լավրովի մտքերը։ Եթե այդպիսի շահագրգռվածություն  կա՝ նշանակում է դեռ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» մտադրությունից։ Երկրորդ միջանցքն էլ կբացի՝ Մեղրիից մինչև Իրան մեր տարածքը՝ Սյունիքը կդարձնի ռուսական բանակի համար զորանոց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝  կա մեկ այլ վտանգավոր բան ևս․ «Սերդար Քըլըչ-Ռուբեն Ռուբինյան հանդիպումից հետո երրորդ քաղաքացիների մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ սահմանը  հատելու հետ կապված։ Ես դա տարօրինակ եմ համարում՝ եթե  տակը որևէ նկրտում չկա։ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման շրջանակներում երրորդ երկրների քաղաքացիների հետ սահմանը բացում ես, հայերի համար՝ ոչ։ Ավելի, քան տարօրինակ է սա։ Թե ինչ նկրտում կարող է լինել, ըստ իս՝ բացվում է ՌԴ քաղաքացիների, օլիգարխների, գործարարների համար, որ ճեղքեն Եվրամիության ու ԱՄՆ-ի պատժամիջոցները»,- ասաց թուրքագետը։

Ըստ Չաքրյանի՝ եթե Հայաստանը դառնա պատժամիջոցների շրջանցման առարկա, ապա Միացյալ Նահանգները նույն պատժամիջոցները ստիպված կլինի կիրառել նաև Հայաստանի դեմ․ «2014 թվականին ընդունվել է Միացյալ Նահանգների հակառակորդների դեմ պատժամիջոցներով պայքարելու օրենքը։  Կոնգրեսն այդպիսի օրենք ընդունել է, դա նույնիսկ Բայդենը չի կարող կանխել։ Ես լսել եմ նաև, որ շուտով Պուտինը մեկնում է Թեհրան, այնտեղ է լինելու նաև Էրդողանը։ Տեղի է ունենալու  երեք երկրների առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Ձեր կարծիքով՝ ո՞ր հարցը պետք է քննարկվի, բնականաբար «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Շատ վտանագավոր խաղեր են խաղում, մինչդեռ մերոնք Ստալինի ու Լենինի նկարներով քեֆ-ուրախություն են անում Մեղրիում»։

Թուրքագետը համարում է, որ Հայաստանին շատ ավելի ձեռնտու է, որ հայ-թուրքական բանակցություններում միջնորդի ոչ թե Ռուսաստանը, այլ արևմուտքը․ «Տեսեք ԱՄՆ քանի նահանգ է ճանաչել Արցախի անկախությունը, Փարիզի գլխավորությամբ տասնյակ եվրոպական քաղաքներ ճանաչել են, համայնքներ, շրջաններ ևս։Իսկ Ռուսաստանն ի՞նչ է՝ արել՝ ի դեմս Պուտին կոչեցյալի մի քանի անգամ հայտարարել է, որ  Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է։ Այն տարածքը, որտեղ չորրորդ ու հինգերորդ դարի վանքեր կան, այդ ժամանակ ո՛չ Ռուսաստան կար , ո՛չ ռուս։ Իսկ ադրբեջանցիները մինչև 1932-1934 թվականները կոչվում  են Կովկասի թաթարներ, անուն էլ չունեին»,-եզրափակեց Հակոբ Չաքրյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում