Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Նոր գլխավոր դատախազ՝ քաղաքական և մտածողա-մշակութային նոր ինտրիգներով

Խորհրդարանի մեծամասնությունը հայտարարել է Հայաստանի նոր գլխավոր դատախազի իր թեկնածուին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյան: Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է երեք ամիս անց: Խորհրդարանը պետք է ընտրի նոր գլխավոր դատախազ և այսօր փաստորեն այդ ինտրիգը հանգուցալուծվել է: Ընդ որում, հանգուցալուծումը տեղի է ունեցել ուշագրավ «զուգահեռի» պայմաններում: Երբ ՔՊ-ն որոշում էր գլխավոր դատախազի նոր թեկնածուին, գործող դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանում էր՝ Սանկտ-Պետերբուրգում, ընդ որում բավականին ուշագրավ առիթով: Ինչպես հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը, Արթուր Դավթյանը Ռուսաստանում է գտնվում Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաձայնեք, որ տնտեսական համաժողովին մասնակցությունը գլխավոր դատախազերի համար հետաքրքիր նպատակ է: Կրկնեմ՝ հետաքրքիր, այլ ոչ թե անոմալ, աներևակայելի և այլն, որովհետև, ի վերջո դատախազությունը կառույց է, որն ունի առնչություն կենսագործունեության բոլոր ոլորտների հետ՝ կամ կարող է ունենալ, և առավել ևս տնտեսության: Ի վերջո, տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ հանցագործությունները մեղմ ասած առատ են: Ընդ որում, տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ-ում գտնվող Արթուր Դավթյանը հունիսի 16-ին՝ երբ կառավարող ՔՊ-ն Հայաստանում որոշում էր նոր գլխավոր դատախազի թեկնածուին, Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին և քննարկել ուշադրության արժանի հարցեր: Արթուր Դավթյանը շեշտել է, որ վերջին շրջանում արձանագրվել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների, գործարարների ներհոսք Հայաստան և ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում է պահում վերջիններիս անվտանգության, իրավունքների, գործարար շահերի պաշտպանության խնդիրները՝ այդ նպատակով կայուն կապ պահպանելով նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ: Որևէ կերպ հնարավոր չէ եզրակացնել և առավել ևս պնդել, թե Արթուր Դավթյանի Ռուսաստան այցն ուներ գլխավոր դատախազի պաշտոնում վերստին առաջադրվելու հարցը լուծելու նպատակ:

«Ինտրիգն» այստեղ հարցն է, որ շոշափվում է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպմանը, կապված Հայաստան Ռուսաստանից բազմաթիվ գործարարների տեղափոխման և նրանց անվտանգության, իրավունքների  և գործարար շահերի պաշտպանության հետ: Փաստացի, հրապարակ է բերվում մի հարց, որը տեսականում իհարկե ունի գոյության իրավունք, բայց թերևս ուղիղ այնքան, որքան Հայաստանում գործող ցանկացած բիզնեսի առնչությամբ՝ ինչ երկրից էլ այն լինի: Հատուկ շեշտադրումն այստեղ խոսում է այն մասին, որ դատախազության գործառութային դաշտում օբյեկտիվորեն առկա հարցը, որ, ինչպես նշեցի՝ վերաբերում է բոլոր գործարարներին և քաղաքացիներին ընդհանրապես, Մոսկվայի համար կարող է ունենալ քաղաքական համատեքստ և ըստ այդմ որոշակի թել, որով Մոսկվան կարող է ձգտել այսպես ասած քաշել Հայաստանի նոր գլխավոր դատախազի ձեռքից, երբ այն «երկարի» որևէ ապօրինության ուղղությամբ, որտեղ կարող են շոշափվել Ռուսաստանի հետաքրքրությունները: Իսկ այդ թելը նոր գլխավոր դատախազի պարագայում կարող է լինել անհրաժեշտ, հաշվի առնելով այն, որ «հին թելերի» տրամաբանությունը զգալիորեն կհայտնվի կասկածի տակ:

Բանն այն է, որ ՔՊ-ն առաջարկում է թեկնածու, որը ոչ միայն այսպես ասած նոր սերնդի ներկայացուցիչ է, այլ նաև որևէ «թելով» կապված չէ հին համակարգին: Իսկ տվյալ պարագայում համակարգ ասվածը լոկ Հայաստանի կառավարման նախկին համակարգը չէ, այլ ընդհանրապես մշակութային-արժեհամակարգային-մտածողական մի լայն շրջանակ, որի արմատները գնում են ընդհուպ ԽՍՀՄ: Այդ շրջանակի մարդ լինելն անշուշտ «մեղադրական դատավճիռ» չէ, պարզապես այն ենթադրում է շփման, հաղորդակցության որոշակի «կոդային» միջավայր, որից դուրս է նոր սերունդը՝ իհարկե առանձին բացառություններով: Գլխավոր դատախազի նոր թեկնածուն այդ իմաստով բացառությունների շարքում է, թե օժտված նոր սերնդի հատկանիշներով, կերևա ժամանակի ընթացքում: Այդ առումով իհարկե շատերն են պարբերաբար հիշելու հայտնի արտահոսքի սկանդալը, երբ մամուլում հայտնվեց «սքրինշոթ», թե ինչպես է վարչապետի օգնական Վարդապետյանը ցուցումներ տվել Ռուբեն Հայրապետյանի գործով քննիչին: Երևույթ, որն անկասկած բնորոշ է հենց հին համակարգին, պարզապես դրսևորվել է այլ քաղաքական դիրքավորումով: Եվ այստեղ իհարկե նաև Հայաստանի իրավապահ համակարգի համար առանցքային հարցն է, ըստ էության ջրբաժանային հարցը՝ նոր գլխավոր դատախազը լինելու է քաղաքականությունից անկա՞խ, թե՞ անկախ միայն նախկին կառավարող համակարգից, փոխարենը ներկայիս քաղաքական մեծամասնության «ծիրում»: Վարդապետյանը հայտարարել է, որ Արթուր Դավթյանն այդ իմաստով 2018-ից հետո կարողացել է ապահովել ապաքաղաքական բարձր նշաձող՝ լինելով դեռևս նախկին իշխանության ժամանակ նշանակված, և իր խնդիրն է պահել Դավթյանի սահմանած ապաքաղաքականության նշաձողն ու ավելի բարձրացնել այն: Թե որքանով կհաջողի այդ խնդիրը լուծելու հարցում Աննա Վարդապետյանը, իհարկե մեծ հարց է, քանի որ կասկած չկա նաև, որ նրա պաշտոնավարումն անցնելու է համակարգային մեծ դիմադրության պայմաններում և շատ բարդ է պատկերացնել, թե ինչպես է նոր դատախազը հաղթահարելու այդ դիմադրությունն առանց քաղաքական դե ֆակտո աջակցության: Այդ ամենով հանդերձ, թերևս կա միարժեք ողջունելի մի հանգամանք, այն, որ իրավապահ համակարգի առանցքային բարձրագույն պաշտոոններից մեկը վստահվում է իգական սեռի ներկայացուցչի: Հարցն անշուշտ ֆեմինիստական պաստառապատումը չէ, այլ իրապես մտածողա-մշակութային վերափոխման և այդ կերպ նաև ինստիտուցիոնալ արդյունավետության օրինակ մատուցելու ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում