Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Ռոբերտ Քոչարյանը չի մոռացել Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ պայմանավորվածությունը

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որն այս օրերին մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ ծննդաբերելու մեկնած տիկնոջ կողքին լինելու համար, գրառում է արել Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու և փաստացի փողոցի շարժումը դադարեցնելու վերաբերյալ որոշման կապակցությամբ: Նա նշել է, որ կա երկու տարբերակ՝ հուսահատվել և մեղավորներ փնտրել, թե՞ վերլուծել ձեռքբերումներն ու բացթողումները, սթափ գնահատել իրավիճակն ու շարունակել պայքարը: Լևոն Քոչարյանն արել է պայքարը շարունակելու տարբերակն ընտրելու կոչ: Ռոբերտ Քոչարյանի որդու կոչը ուշագրավ է: Խոսքն իհարկե դրա քարոզչական տրամաբանության մասին չէ: Այդ տրամաբանությունը եղել է, կա ու թերևս կշարունակի լինել հայաստանյան բոլոր շրջափուլերի ընդդիմություններին ընդհանուր գծերից մեկը: Բոլորն էլ որևէ անարդյունավետ շրջափուլից հետո խոսել են պայքարը շարունակելու մասին: Այստեղ ուշադրության է արժանի ավելի տողատակային քաղաքական հարթությունը, ինչի մասին, ի դեպ, առիթ եմ ունեցել գրելու և խոսելու բազմիցս՝ ներկայիս խորհրդարանական ընդդիմության գործունեության, մասնավորապես Հայաստան դաշինքի «կազմության» վերաբերյալ: «Հայաստան» դաշինքը գործնականում դաշինք է Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ միջև: Եվ այդ հանգամանքը բավականին նրբորեն նկատվում էր նաև այս 45 օրերի ընթացքում: Տեղի ունեցողի հիմնական երկու դեմքերը Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Քոչարյանն էին, մեկը ՀՅԴ պատվիրակը, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին: Քաղաքականությունը հարաբերությունների բարդ և բազմաբնույթ մեխանիզմ է, որտեղ լայն արդյունքների բացակայությունը միշտ նեղացնում է գործակցության ընդհանուր եզրերը  և լայնացնում տարակարծությունների դաշտը: Եվ այստեղ, խոսելով խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգ փոխհարաբերության մասին, պետք է թերևս նկատել, որ տարակարծությունները լոկ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան դաշտում չեն, այլ նաև՝ Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ տիրույթում: Ի վերջո, չպետք է մոռանալ այն, որ 2014 թվականին ՀՅԴ-ն թողեց Ռոբերտ Քոչարյանին և ընտրեց Սերժ Սարգսյանի առաջարկը՝ 2015-ի Սահմանադրություն, տեղ նոր խորհրդարանում և կառավարությունում:

Ռոբերտ Քոչարյանը, որը չի մոռանում իրեն հասցված ոչինչ, անկասկած չի մոռացել և դա, ինչպես նաև այն, թե ինչ էր հայտարարում այդ տարիներին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին. «Վերադարձողը վերադառնում է՝ չի սպասում պայմանների»: ՀՅԴ-ն այդ շրջանում «չսպասեց» Ռոբերտ Քոչարյանին և որոշեց պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, հետո էլ՝ Նիկոլ Փաշինյանի հետ, թավշյա հեղափոխության համատեքստում: Դաշնակցությունը ըստ էության «դուրս եկավ» պայմանավորվածություններից այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանից չստացավ 2018-ի արտահեր խորհրդարանական ընտրությանը անցնելու երաշխիք: Սեփական ուժով անցնել ՀՅԴ մոտ չստացվեց: Դրանից հետո ՀՅԴ-ն վերստին պայմանավորվեց Ռոբերտ Քոչարյանի հետ: 45-օրյա «շարժումը» գործնականում կարող է դառնալ այդ պայմանավորվածության վերջի սկիզբ և խոշոր հաշվով, իրավիճակը վերլուծելու Լևոն Քոչարյանի հայտարարությունը թերևս պարունակում է նաև այդ տողատակը, հաշվի առնելով այն, որ այդ գործընթացի առաջնորդությունը «հանձնվել» էր ՀՅԴ-ին, ինչը սակայն տապալվել է կատարելապես: Ըստ այդմ, նոր «մարտավարություն» ասվածը կամ ենթադրելու է Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ «բաժանման» մեկնարկ, կամ ուժերի հարաբերակցության փոփոխություն և ՀՅԴ-ն կմնա, բայց բացառապես Ռոբերտ Քոչարյանի պայմաններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում