Saturday, 18 07 2026
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի

Կովկասի աշխարհաքաղաքական մասշտաբն ու Հայաստանի տեղը և դերը նոր աշխարհակարգում

Բազմիցս առիթ եմ ունեցել շեշտելու, որ Ուկրաինայում լուծվում է ոչ թե այդ երկրի, այլ աշխարհակարգի հարց, իհարկե  գերազանցապես այդ երկրի անվտանգության, հասարակական բարեկեցության, անդորրի հաշվին, այդ երկրի ժողովրդի տառապանքի գնով: Իհարկե այստեղ կարող ենք կանգ առնել իրադրության բարոյական, մարդասիրական, արժեքային կողմի վրա, սակայն միևնույն ժամանակ այդ ամենի համատեքստում որևէ պատերազմի խոցելիությունն այնքան ակնառու է, որ մեկնաբանությունները դառնում են ավելորդ: Իսկ ահա քաղաքական տեսանկյունից կա մեկնաբանության ահռելի դաշտ, ընդ որում բազմազան շերտավորումներով և զարգացումների տրամաբանության հնարավոր տարբերակներով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օրեր առաջ հայտարարել էր, դիմելով ֆրանսիական հանրությանը, որ պետք է պատրաստվել ուկրաինական պատերազմի երկարաժամկետ հետևանքին, որը կլինի ամիսներ: Սա անկասկած է, եթե չասենք, որ խոսք կարող է լինել նույնիսկ տարիների մասին: Ուկրաինայում ձևավորվում է նոր աշխարհակարգը, համաշխարհային անվտանգության համակարգի ուժային նոր դասավորությունը և այս հարցը բնականաբար վերաբերում է բոլոր պետություններին, առավել ևս նրանց, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական «սեյսմիկ» գոտիներում: Իսկ Կովկասը, ինչպես հայտնի է, ոչ միայն աշխարհագրա-երկրաբանական առումով է սեյսմիկ գոտի, այլ նաև աշխարհաքաղաքականության: Հետևաբար, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի համար բացի օպերատիվ-մարտավարական հնարավոր ռիսկերից, առաջ են բերում նաև ռազմավարական խնդիրներ, որոնց մասին էլ առիթ ենք ունեցել խոսելու: Սակայն դա թեմա է, որը գործնականում անսպառ է, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում, երբ անորոշ է, թե ինչ տրամաբանությամբ կարող են ընթանալ զարգացումները և ինչպես կարող են քաշվել բաժանարար գծերը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի համար կարծես թե կենսական նշանակություն ունի, որպեսզի դրանք չպարփակեն Կովկասը որևէ մեկի «պատրոնաժի» ներքո: Եվ այստեղ բանն իհարկե նոր ԽՍՀՄ տրամաբանության վերականգնումը չէ, պարզապես Կովկասի «պարփակումը» նշանակելու է Հայաստանի սուբյեկտության «կոնսերվացում», գործնականում բոլոր դասավորությունների և ցանկացած պատրոնաժի պարագայում: Ըստ այդմ, կարևորագույն նշանակություն է ստանում, որպեսզի ընթացող զարգացումների համատեքստում Կովկասը դիտարկվի առավել մեծ ռեգիոնալ չափումով:  Ինքնին սակայն, այդ հեռանկարը Հայաստանի համար «մանանա» չէ, որովհետև դրանով հանդերձ, Հայաստանին թերևս անհրաժեշտ է ձևակերպել այդ մասշտաբում Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական բովանդակությունը, ընդ որում ներդաշնակեցնելով այն հնարավոր մեծ ռեգիոնի բազմազանության հետ: Որովհետև, ինչպիսին էլ լինի այդ մեծ ռեգիոնի մասշտաբը, և որ ուղղությամբ էլ այն «մեծանա», կասկածից վեր է, որ ներառելու է քաղաքական և քաղաքակրթական տարբեր նկարագրեր և էթնոկրոնական հիմքեր ունեցող երկրների և ժողովուրդների, ըստ այդմ Հայաստանի համար հարկ կլինի թերևս մի կողմից ձևակերպել սեփական սուբյեկտային ինքնության կայուն հիմքը, մյուս կողմից նաև այդ կայուն ինքնության վրա կառուցված սուբյեկտության վարքագծի հնարավորինս ճկուն, ունիվերսալ ծրագիրն ու լեզուն: Սա բավականին բարդ գործ է, եթե նկատի առնենք, որ այն պետք է արված լիներ անցնող երեք տասնամյակի ընթացքում, առնվազն կայուն կազմավորված լիներ այդ աշխատանքի հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ բազան, հիմքը: Սակայն, ոչ միայն ուշ չէ սկսել, այլ սկսելը հրամայական է, բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ Հայաստանը պետք է հավակնի նոր աշխարհակարգում կայուն ու առավելագույնս անվտանգ տեղի և դերի, ընդ որում այլևս չվճարելով դրա համար բարձր, թանկ ու ցավոտ գին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում