Monday, 29 04 2024
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են

Արցախի ՊԲ-ն շարունակելու է իրականացնել այն դերը, որը բխում է մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու ձգտումից. Կամո Վարդանյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը տարեմուտի ուղերձ է հղել:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պաշտպանության բանակի սիրելի զինծառայողներ, հարգելի հայրենակիցներ

Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը հարուստ էր փորձություններով ու մարտահրավերներով, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բուռն զարգացումներով: Սակայն այսօր կարող ենք փաստել, որ պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս շարունակական քայլեր ձեռնարկել մեր հայրենիքի ապաքինման և նրա տեսլականի կառուցման ուղղությամբ:

Հաշվի առնելով 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օբյեկտիվ իրողությունները՝ պաշտպանական համակարգում ևս համապատասխան կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ են իրականացվել, որոնք միտված են ստեղծված իրավիճակի համարժեք արձագանքմանն ու մեր ազգաբնակչության անվտանգության ապահովմանը: Այդ նպատակով 2021 թվականին իրականացված մեծածավալ աշխատանքները մի կողմից ուղղված են եղել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինծառայողների կենցաղային պայմանների բարելավմանը, մյուս կողմից՝ անվտանգային խնդիրների լուծմանը:

Բանակի հրամանատարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել նաև զինծառայողների և նրանց ընտանիքների, քաղաքացիական անձանց կողմից պարբերաբար բարձրացվող խնդիրները, որոնք գործող օրենսդրության շրջանակներում ստանում են իրենց լուծումները:

Հաշվի առնելով հետպատերազմական շրջանի դժվարություններն ու առանձնահատկությունները՝ նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվել անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության ուղղությամբ:

Այս համատեքստում զորամասերում, մարտական գործողությունների վայրերում և ուսումնական հաստատություններում կազմակերպվել են մեծարման և հիշատակի միջոցառումներ, տեղադրվել են խաչքար-հուշարձաններ, որոնք վերածվել են սրբավայրերի և հայրենասիրական դաստիարակության օջախների:

Անկասկած գալիք տարվա խնդիրները կազմելու են 2021 թվականի տրամաբանական շարունակությունը: Մենք շարունակելու ենք կարողությունների ու հնարավորությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, տարածաշրջանում և աշխարհում տիրող լարվածությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակելու է իրականացնել այն դերն ու առաքելությունը, որը բխում է մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու ձգտումից:

Նոր տարվա շեմին եկեք մեկ անգամ ևս գլուխ խոնարհենք մեր մարտական ընկերների ու հարազատների, բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի պաշտպանության ու ազատության: Նրանց սխրանքներն ու հերոսական արարքները նաև պարտավորեցնում են մեզ անտրտունջ հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները, որպեսզի ապագան կառուցենք ավելի ամուր հիմքերի վրա, քանզի դա է պահանջում նրանց հիշատակի հավերժացման հրամայականը:

Ավարտելով խոսքս` ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլոր հայրենյաց պաշտպաններին, Արցախյան ազատամարտի, Ապրիլյան առճակատման և 2020 թվականի պատերազմի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված նվիրյալների հարազատներին ու ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Թող 2022 թվականը լինի բարգավաճման ու երազանքների իրականացման տարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում